Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 796-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

21.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունվարի 2021 թվականի N 74-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 796-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 27-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՔԱՆԱՔԵՌԻ ԿԱՐԻ ՖԱԲՐԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 796-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) հավելվածը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 11-13-րդ կետերով.

« 11. 6006220000 Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ կամ ձեռագործ, բամբակե մանվածքից, ներկած Ներկած, տրիկոտաժե կտոր՝ 100% բամբակ, ներկված, գործված ոչ հիմնահյուսվածքով, մեքենայագործ (հագուստ կարելու համար) կգ 10 000 Թուրքիա, Չինաստան 35 000 000

12. 5112308001 Կտոր` բրդյա և քիմիական մանրաթելերի խարնուրդով, ներկած Գործվածքներ սանրային մանման բրդյա մանվածքից կամ կենդանիների բարակ մազի սանրային մանման մանվածքից`

200 գ/մ.2-ից ավելի, բայց 375 գ/մ.2-ից ոչ ավելի մակերեսային խտությամբ մ.2 50 000 Չինաստան 200 000 000

13. 5111190000 Բրդյա գործվածք Գործվածքներ ապարատային մանման բրդյա մանվածքից` 67% բուրդ, 33% պ/է` նախատեսված կոստյումների համար մ.2 10 000 Չինաստան 60 000 000

»:

2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «934 080 000» թիվը փոխարինել «1 229 080 000» թվով։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։