Անցնել բովանդակությանը

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի ԹԻՎ ԲԴԽ-53-Ն-9 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2021-01-26-ից մինչև 2024-10-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2024-10-01Բացել ARLIS-ում

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԲԴԽ-2-Ն-4

2021 թ.

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի ԹԻՎ ԲԴԽ-53-Ն-9 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 10-ի «Դատավորի գործունեության գնահատման կարգը և ժամկետները, գնահատման համար անհրաժեշտ տվյալների հավաքման կարգը, մեթոդաբանությունը, սանդղակները և գնահատման թերթի ձևը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-53-Ն-9 որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ լրացումները.

1) Որոշման 1-ին հավելվածի 26-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հիշյալ ժամկետը, բացառիկ դեպքերում՝ Գնահատման հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ, կարող է երկարաձգվել մինչև մեկ ամսով»:

2) Որոշման 2-րդ հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը «ակտ» բառից հետո լրացնել «(բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված գաղտնի տեղեկություններ պարունակող դատական ակտերի)» բառերով:

3) Որոշման 2-րդ հավելվածը լրացնել նոր՝ 3.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«3.1. Սույն կարգի 1-ին կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված նյութերը և տեղեկատվությունը Դատական դեպարտամենտի կողմից տրամադրվում են համապատասխան ծրագրային և տեխնիկական լուծումների առկայության դեպքում»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ Ռ. Վարդազարյան

2021 թ. հունվարի 21

ք. Երևան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։