ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2019 թվականի N 158-Ա
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 2-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ՝ ԾՐԱԳՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉՊԱՀԱՆՋՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 2 (այսուհետ՝ ծրագիր) Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի շրջանակներում որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն ձեռք բերված, սակայն ծրագրի նպատակների համար չպահանջվող անշարժ գույքի արդյունավետ կառավարումն ու օգտագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնել սույն որոշման հավելվածում ընդգրկված անշարժ գույքի՝ ծրագրի իրականացման համար չպահանջվող հողամասերի հատվածները և դրանց վրա առկա շենք, շինությունները:
(1-ին կետը խմբ. 11.07.19 N 887-Ա)
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքները Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կարիքների և հանրության այլ գերակա շահերի օգտագործման համար աննպատակահարմար են.
2) սույն որոշման հավելվածում նշված հողամասերի՝ ծրագրի իրականացման համար չպահանջվող հատվածների առանձնացման և դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի N 1140-Ն որոշմամբ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավանախորդ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 12-ի N 603-Ն որոշմամբ ավելացված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի (Տրանշ-2) շրջանակներում Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի փոխհատուցման ամփոփ բյուջեի «Չնախատեսված ծախսեր» տողով:
3) սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի միավորների հանձնում-ընդունումն ավարտելուց հետո` մինչև սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված՝ ձեռքբերման պահանջ ներկայացնելու ժամկետի ավարտը, անշարժ գույքի օգտագործման դիմումի առկայության դեպքում անշարժ գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է տրամադրվել օգտագործման՝ պայմանով, որ նախկին սեփականատիրոջ կողմից գույքի ձեռքբերման պահանջի դեպքում օգտագործողի հետ կնքված պայմանագիրը կդադարեցվի:
(2-րդ կետը լրաց. 11.07.19 N 887-Ա)
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝
1) սույն որոշման 2-րդ կետում նշված ծառայությունների գնման պայմանագիրն ստորագրելու օրվանից տասնամսյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում ընդգրկված հողամասերից ծրագրի իրականացման համար չպահանջվող հատվածների բաժանումը և գույքային իրավունքների պետական գրանցումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված գույքային իրավունքների պետական գրանցման օրվանից մեկամսյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նախկին սեփականատերերին ծանուցել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով ծրագրի իրականացման համար չպահանջվող հատվածների ձեռքբերման պահանջ ներկայացնելու իրենց իրավունքի մասին՝ սահմանելով պահանջը ներկայացնելու ողջամիտ ժամկետ, բայց ոչ ավելի, քան ծանուցումն ուղարկելուց հետո մեկ տարվա ժամկետից:
(3-րդ կետը փոփ. 11.07.19 N 887-Ա)
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետը չի սահմանափակում անշարժ գույքի նախկին սեփականատերերին «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով ծրագրի իրականացման համար չպահանջվող հատվածների ձեռքբերման պահանջ ներկայացնելու՝ մինչև տվյալ գույքն այլ անձանց օտարելու կամ օգտագործման իրավունքով տրամադրելու համար աճուրդ կամ մրցույթ հայտարարելը: Ընդ որում, սույն կետում նշված պահանջը կարող է ներկայացվել նաև աճուրդի կամ մրցույթի արդյունքում տվյալ գույքը չօտարվելու կամ օգտագործման իրավունքով չտրամադրելու դեպքում՝ մինչև նոր աճուրդ կամ մրցույթ հայտարարելը:
(4-րդ կետը լրաց. 11.07.19 N 887-Ա)
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ժամկետի ավարտի օրվանից չորսամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի միավորների հանձնման-ընդունման աշխատանքները՝ հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներում արտացոլված տվյալները և Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված արժեքները:
(5-րդ կետը խմբ. 11.07.19 N 887-Ա)
6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված պահանջների առկայության դեպքում «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել գույքի գնահատումը և օտարումը, իսկ մնացած անշարժ գույքի միավորները տնօրինել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(6-րդ կետը լրաց. 11.07.19 N 887-Ա)
7. Առաջարկել համայնքի ղեկավարներին, համագործակցելով Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարումը՝ ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, իսկ մնացած անշարժ գույքի միավորները տնօրինել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(7-րդ կետը փոփ., լրաց. 11.07.19 N 887-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. մարտի 7
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
փետրվարի 28-ի N 158-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 2 ԱՇՏԱՐԱԿ-ԹԱԼԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՕՏԱՐՎԱԾ՝ ԾՐԱԳՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉՊԱՀԱՆՋՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ ՀՀ մարզը ՀՀ համայնքը Կադաստրային ծածկագիրը Նախկին սեփականատերերը Հողամասի մակերեսը (մոտավոր)
(հա) Ծրագրի կարիքների համար չպահանջվող հատվածը (մոտավոր)
(հա) Ծրագրի կարիքների համար չօգտագործվող հողամասի վրա առկա շինությունները
(մոտավոր)
(քառ. մ)
1 2 3 4 5 6 7 8
1. Արագածոտն Ագարակ 0209-0007 Ազբեկյան Նորայր,
Ազբեկյան Լուսինե 0.42 0.26
2. Արագածոտն Ագարակ 0217-0004 Հակոբյան Հռիփսիմե 0.23 0.199
3. Արագածոտն Ագարակ 0033-0024 Ագարակի գյուղացիական համայնք 0.06 0.06
4. Արագածոտն Ագարակ 0033-0025 Գրիգոր Շիրազի Խաչատրյան 0.02 0.02
5. Արագածոտն Ագարակ 0033-0023 Կարապետ Խաչատրյան 0.2 0.2
6. Արագածոտն Ագարակ 0201-0011 Մուրադյան Թովմաս Սիմոնի 0.1 0.1
7. Արագածոտն Ագարակ 0201-0012 Մուրադյան Արամայիս 0.16 0.16
8. Արագածոտն Ագարակ 0223-0087 Ագարակի գյուղացիական համայնք 0.09 0.09
9. Արագածոտն Ագարակ 0202-0032 Ագարակի գյուղացիական համայնք 0.16 0.16
9.1. Արագածոտն Ագարակ 0202-0035 Մարիամ Ոսկանյան 0.17123 0.17123
10. Արագածոտն Ագարակ 0209-0004 Հակոբյան Մանուկ 0.23 0.23
11. Արագածոտն Ագարակ 0209-0214 Բադալյան Սամվել Հովհաննեսի 0.15 0.15
12. Արագածոտն Ագարակ 0209-0008 Հարությունյան Արմեն,
Հարությունյան Հռիփսիմե,
Հարությունյան Լուսինե 0.43 0.43
13. Արագածոտն Ագարակ 0209-0037 Տոնոյան Հովհաննես 0.1 0.1
14. Արագածոտն Ագարակ 0209-0202 Ագարակի գյուղացիական համայնք 0.03 0.03
15. Արագածոտն Ագարակ 0211-0070 Ագարակի գյուղացիական համայնք 0.12 0.12
16. Արագածոտն Ագարակ 0211-0086 Ագարակի գյուղացիական համայնք 0.25 0.207
17. Արագածոտն Ագարակ 0211-0062 Հովսեփյան Սեդա 0.05 0.05
18. Արագածոտն Ագարակ 0211-0065 Հովսեփյան Արագած 0.11 0.11
19. Արագածոտն Ագարակ 0211-0059 Հովսեփյան Արմինե 0.12 0.12
20. Արագածոտն Ագարակ 0211-0061 Ղազախեցյան Ժորա 0.03 0.03
21. Արագածոտն Ագարակ 0211-0069 Մուրադյան Սահակ Մանուկի,
Մուրադյան Հովսեփ Սահակի,
Մուրադյան Արմիկ Սահակի 0.14 0.14
22. Արագածոտն Ագարակ 0211-0076 Հովսեփյան Արմինե 0.14 0.14
23. Արագածոտն Ագարակ 0212-0065 Ազիկյան Տիգրան,
Ազիկյան Կարինե,
Ազիկյան Վարդան,
Ազիկյան Ավետիս 0.14 0.14
24. Արագածոտն Ագարակ 0212-0059 Ագարակի գյուղացիական համայնք 0.03 0.03
25. Արագածոտն Ագարակ 0212-0015 Մուրադյան Մուրադ,
Վերդյան Գայանե,
Մուրադյան Հարություն,
Մուրադյան Նաիրա 0.48 0.48
26. Արագածոտն Ագարակ 0212-0020 Ասլանյան Գագիկ,
Ասլանյան Արմինե,
Ասլանյան Արման,
Մխիթարյան Աիդա 0.55 0.55
27. Արագածոտն Ագարակ 0212-0033 Մարտին Բալոյան 1823.8 1823.8
28. Արագածոտն Ագարակ 0212-0034 Բալոյան Գևորգ 0.22 0.22
29. Արագածոտն Ագարակ 0212-0035 Բալոյան Օնիկ Պետրոսի 0.07 0.07
30. Արագածոտն Ագարակ 0212-0052 Մանուկյան Մարգո 0.12 0.12
31. Արագածոտն Ագարակ 0212-0061 Մանուկյան Սամսոն,
Մանուկյան Աննման,
Մանուկյան Գարիկ,
Մանուկյան Գագիկ 0.18 0.18
32. Արագածոտն Ագարակ 0212-0055 Մանուկյան Նորիկ 0.17 0.17
33. Արագածոտն Ագարակ 0212-0051 Մանուկյան Պետրոս 0.09 0.09
34. Արագածոտն Ագարակ 0212-0058 Թելֆեյան Կեվորկ Տիգրանի 0.23 0.23
35. Արագածոտն Ագարակ 0216-0002 Թամազյան Աննա 0.86 0.86
36. Արագածոտն Ագարակ 0217-0007 Ագարակի գյուղացիական համայնք 0.06 0.06
37. Արագածոտն Ագարակ 0217-0002 Մանուկյան Հովհաննես Դերենիկի 0.18 0.18
38. Արագածոտն Ագարակ 0218-0020 Ագարակի գյուղացիական համայնք 0.04 0.04
39. Արագածոտն Ագարակ 0218-0007 Մարտիրոսյան Կարինե Գ. 0.21 0.21
40. Արագածոտն Ագարակ 0218-0015 Հարությունյան Թամարա Ա.,
Գրիգորյան Մարիամ,
Գրիգորյան Գայանե 0.18 0.18
41. Արագածոտն Ագարակ 0218-0017 Հարությունյան Հարություն Ազատի 0.08 0.08
42. Արագածոտն Ագարակ 0219-0001 Ստեփանյան Օնիկ,
Ստեփանյան Ռուզաննա,
Ստեփանյան Հովիկ,
Ստեփանյան Թեհմինե 0.48 0.48
43. Արագածոտն Ագարակ 0219-0002 Մուրադյան Վազգեն,
Առաքելյան Մարինե 0.41 0.41
44. Արագածոտն Ագարակ 0202-0033 Ագարակի գյուղացիական համայնք 0.21 0.21
45. Արագածոտն Ագարակ 0223-0090 Հարությունյան Մանուկ Սերոբի, Հարությունյան Հռիփսիկ Արմենակի 0.14 0.14
46. Արագածոտն Ագարակ 0223-0086 Հարությունյան Արմեն,
Հարությունյան Գայանե,
Հարությունյան Հռիփսիմե,
Հարությունյան Լուսինե 0.07 0.07
47. Արագածոտն Ագարակ 0609-0002 Ագարակի գյուղացիական համայնք 0.02 0.02
48. Արագածոտն Ագարակ 0211-0073 Ագարակի գյուղացիական համայնք 0.09 0.09
49. Արագածոտն Ագարակ 0629-0003 Ագարակի գյուղացիական համայնք 0.1 0.1
50. Արագածոտն Ագարակ 0641-0002 Ագարակի գյուղացիական համայնք 0.02 0.02
51. Արագածոտն Աղձք 0106-0222 Աղձքի գյուղացիական համայնք 0.65 0.648
52. Արագածոտն Աղձք 0115-0084 Աղձքի գյուղացիական համայնք 0.45 0.45
53. Արագածոտն Աղձք 0118-0059 Աղձքի գյուղացիական համայնք 0.14 0.14
54. Արագածոտն Աղձք 0118-0060 Աղձքի գյուղացիական համայնք 0.47 0.47
55. Արագածոտն Աղձք 0119-0008 Աղձքի գյուղացիական համայնք 0.22 0.22
56. Արագածոտն Աղձք 0119-0015 Աղձքի գյուղացիական համայնք 0.7 0.7
57. Արագածոտն Աղձք 0119-0014 Կարապետյան Արմեն 0.14 0.14
58. Արագածոտն Աղձք 0119-0017 Ավդալյան Արսեն 0.15 0.15
59. Արագածոտն Աղձք 0120-0008 Աղձքի գյուղացիական համայնք 0.3 0.3
60. Արագածոտն Աղձք 0124-0025 Աղձքի գյուղացիական համայնք 0.28 0.28
61. Արագածոտն Աղձք 0126-0020 Աղձքի գյուղացիական համայնք 1.24 1.24
62. Արագածոտն Աղձք 0128-0030 Աղձքի գյուղացիական համայնք 1.07 1.07
63. Արագածոտն Աղձք 0128-0032 Գրիգորյան Ռուբիկ Մարգարի 0.02 0.02
64. Արագածոտն Աղձք 0129-0030 Աղձքի գյուղացիական համայնք 2.76 2.71
65. Արագածոտն Աղձք 0129-0032 Պետրոսյան Մանուկ 0.06 0.06
66. Արագածոտն Աղձք 0129-0010 Ավդալյան Թամարիկ,
Ավդալյան Գառնիկ,
Սուքիասյան Աիդա 0.22 0.22
67. Արագածոտն Աղձք 0130-0014 Թովմասյան Էդվարդ,
Արգինե Թովմասյան,
Ռուզաննա Մելքոնյան,
Արամ Թովմասյան,
Արմեն Թովմասյան 1.19 1.19 ինքնակամ շինություն – 24,10
68. Արագածոտն Աղձք 0130-0038 Սիրունյան Գագիկ,
Խամոյան Մելանյա,
Սիրունյան Ռուզաննա,
Սիրունյան Վաղարշակ 0.03 0.03
69. Արագածոտն Աղձք 0130-0017 Ավետիսյան Թաթուլ 0.59 0.59
70. Արագածոտն Աղձք 0130-0041 Հակոբյան Քնարիկ 0.02 0.02
71. Արագածոտն Աղձք 0130-0026 Անահիտ Հակոբջանյան 1.74 1.74 ճաշարան-249,6
հյուրասրահ-176,3
զուգարան- 6,8
կիս. շինություն -180,8
պահակատուն-24,1
շինություն (1)-6,5
շինություն (2)-95,5
լողավազան- 148,2
կիս. շինություն 2- 93,6
պարիսպ (1)-1,8
պարիսպ (2)-59,3
ծածկ-60,9
72. Արագածոտն Աղձք 0545-0002 Աղձքի գյուղացիական համայնք 0.01 0.01
73. Արագածոտն Աղձք 0579-0003 Աղձքի գյուղացիական համայնք 0.02 0.02
74. Արագածոտն Աղձք 0580-0002 Աղձքի գյուղացիական համայնք 0.01 0.01
75. Արագածոտն Աղձք 0583-0002 Աղձքի գյուղացիական համայնք 0.02 0.02
76. Արագածոտն Աղձք 0608-0002 Աղձքի գյուղացիական համայնք 0.06 0.06
77. Արագածոտն Արուճ 0105-0011 Կարապետյան Լևոն Վասիլի 0.74 0.68
78. Արագածոտն Դավթաշեն 0121-0036 Հարությունյան Լեյլի Գալուստի 0.24 0.2102
79. Արագածոտն Դավթաշեն 0121-0074 Զաքարյան Սուրիկ Թորգոմի,
Խաչատրյան Էմմա Խաչիկի,
Զաքարյան Աշոտ Սուրիկի,
Զաքարյան Վարդգես Սուրիկի 0.56 0.2289
80. Արագածոտն Դավթաշեն 0121-0075 Զաքարյան Գարեգին Թորգոմի,
Գևորգյան Սուսաննա Գարսևանի,
Զաքարյան Հակոբ Գարեգինի,
Զաքարյան Թամարա Գարեգինի,
Զաքարյան Հայկ Գարեգինի 0.18 0.154
81. Արագածոտն Դավթաշեն 0117-0016 Դավթաշենի գյուղացիական համայնք 3.25 2.49
82. Արագածոտն Եղնիկ 0108-0032 Մանասյան Դերենիկ 0.71 0.4189
83. Արագածոտն Եղնիկ 0108-0033 Գալստյան Հայաստան 0.64 0.303
84. Արագածոտն Եղնիկ 0108-0048 Զաքարյան Սարգիս Անդրանիկի 0.73 0.5289
85. Արագածոտն Եղնիկ 0108-0005 Բարոյան Աստղիկ Լևոնի (մահացած),
Մարտիրոսյան Վարուժան Մերուժանի (մահացած) 0.66 0.4438
86. Արագածոտն Կաթնաղբյուր 0108-0061 Կարեյան Ուստիան Հովեյի 0.21 0.1367
87. Արագածոտն Կաթնաղբյուր 0109-0092 Ղազարյան Սեդրակ Հովհաննեսի 0.28 0.1583
88. Արագածոտն Կաթնաղբյուր 0109-0093 Ասատրյան Հայկ Զենիկի 0.24 0.09
89. Արագածոտն Կաթնաղբյուր 0109-0120 Սարգսյան Երվանդ Գրիգորի,
Սարգսյան Սվետա Զոհրաբի,
Սարգսյան Անահիտ Գրիգորի 0.5 0.375
90. Արագածոտն Կաթնաղբյուր 0109-0124 Եղիազարյան Տիգրան Հովհաննեսի 0.19 0.1839
91. Արագածոտն Կաթնաղբյուր 0109-0115 Խաչատրյան Հաբեթ Ազատի,
Համբարձումյան Վարդ Սուրենի 0.26 0.1865
92. Արագածոտն Կաթնաղբյուր 0109-0122 Սարգսյան Թամարա Սարգսի,
Սարգսյան Հասմիկ Սարգիսի 0.24 0.1629
93. Արագածոտն Կոշ 0112-0003 Բաղդասարյան Ժիրայր,
Բաղդասարյան Նվարդ,
Բաղդասարյան Իրինա,
Բաղդասարյան Իդա,
Բաղդասարյան Վարդան 0.25 0.056
94. Արագածոտն Կոշ 0114-0002 Խաչատրյան Ռուբիկ Գ.,
Խաչատրյան Գոհար,
Խաչատրյան Իրինա,
Խաչատրյան Հերմինե,
Խաչատրյան Իդա,
Խաչատրյան Վահե 0.28 0.1787
95. Արագածոտն Կոշ 0132-0019 Պետրոսյան Ռոբերտ 0.66 0.355
96. Արագածոտն Ն. Բազմաբերդ 0220-0023 Գրիգորյան Հովհան Վելիխանի 1 0.29
97. Արագածոտն Ն. Բազմաբերդ 0236-0001 Գրիգորյան Միասնիկ Միհրանի,
Հարոյան Լուսվարդ Անուշավանի,
Գրիգորյան Լիլիթ Միասնիկի,
Գրիգորյան Հրանտ Միասնիկի 0.19 0.1036
98. Արագածոտն Ոսկեվազ 0102-0033 Սայադյան Խորեն,
Սայադյան Արտյոմ,
Սայադյան Հասմիկ,
Սայադյան Վելիկ,
Սայադյան Քրիստինե,
Ազիզյան Սեդա 0.49 0.4834
99. Արագածոտն Ուջան 0221-0023 Հարությունյան Գագիկ Հարությունի,
Հարությունյան Ալվարդ Խաչիկի, Հարությունյան Հարություն Գագիկի 0.54 0.4
100. Արագածոտն Ուջան 0224-0004 Հարությունյան Ալվարդ Անդրանիկի 0.28 0.19
101. Արագածոտն Ուջան 0224-0006 Գևորգյան Կարապետ Սարգսի 0.21 0.1377
102. Արագածոտն Ուջան 0224-0008 Գևորգյան Կարապետ Սարգսի,
Մովսիսյան Սուսան Քաջիկի,
Գևորգյան Սարգիս Կարապետի 0.53 0.5029
103. Արագածոտն Ուջան 0233-0008 Գենջոյան Նվարթ,
Գենջոյան Մասիս,
Գենջոյան Մհեր,
Գենջոյան Գայանե,
Գենջոյան Խանում 1.06 0.5143
104. Արագածոտն Ուջան 0234-0002 Կիրակոսյան Խանե Սարգսի,
Նազարյան Լեռնիկ Ղազարի,
Գրիգորյան Արմենուհի Մնացականի 0.73 0.648
105. Արագածոտն Ուջան 0234-0003 Առաքելյան Հովհաննես Խաչիկի,
Պողոսյան Կարինե Դավիթի,
Առաքելյան Ալա Հովհաննեսի 0.51 0.503
106. Արագածոտն Ուջան 0237-0010 Հարությունյան Մարտուն Նազարի, Հարությունյան Նարեկ Մարտունի, Հարությունյան Գևորգ Մարտունի 0.27 0.241
107. Արագածոտն Ուջան 0245-0001 Մկրտչյան Արային Ռաֆիկի 0.18 0.1019
108. Արագածոտն Ուջան 0245-0005 Երիցյան Ալբերտ Միքայելի 0.23 0.0258
109. Արագածոտն Ուջան 0255-0002 Բարսեղյան Այվազ Կարապետի, Բարսեղյան Վրեժ Կարապետի 0.67 0.52
110. Արագածոտն Ուջան 0218-0015 Սիմոնյան Մայիս 0.2 0.18
111. Արագածոտն Ուջան 0218-0017 Հարոյան Թագուհի Արտավազդի,
Հարոյան Օժենյա Արտավազդի 0.13 0.08
112. Արագածոտն Փարպի 0152-0008 Կյուրեղյան Սեյրան Արամայիսի,
Գիշյան Հռիփսիմե Շամխալի,
Գիշյան Երանուհի Սեյրանի 0.51 0.370
113. Արագածոտն Փարպի 0155-0006 Մարտիրոսյան Արարատ Աղասի, Սեդրակյան Կարինե 0.17 0.0537
114. Արագածոտն Թալին 0212-0010 «Մուշ 1» ՍՊԸ 0.492505 0.4 սանհանգույց-28, 12
ավտոտեխսպասարկման կետ-117,30
լողարան-172,90 սանհանգույց-14,56
պահեստ-65,80
մետաղյա մանղալի տարածք -8,62
գետնափոր պահեստ-45
երկու սեպտիկ հոր-14,60 (7,30*2)
115. Արագածոտն Թալին 0058-0021 «Գալոֆարմ» ՍՊԸ 0,6132 0.42241 խանութ-279,7
լիցքավորման կայան-26,6
կոմպրեսորային շինություն-54,5
պահեստ-73,44
էլ. վահանակ – 11,4 պարիսպ -2,9 (6,38 խմ) պարիսպ -1 (1,6 խմ)
(Հողամասում առկա են 101,7 քառ. մ ինքնակամ կառուցված շինություններ:)
(հավելվածը խմբ. 11.07.19 N 887-Ա, լրաց. 27.01.21 N 96-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան