ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 2021 թվականի N 65-Ա
«ՍԱՏԱՐ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Aid beyond borders» («Օգնություն սահմաններից դուրս») ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ հատուկ կարիքավոր անձանց և Արցախի Հանրապետության սոցիալապես անապահով ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով, «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (375 տեղ, 3,690 կգ ընդհանուր քաշով, 12,929 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 2,429 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսը, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
2021 թ. փետրվարի 1
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2021 թ.
փետրվարի 1-ի N 65-Ա
որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
Անվանում Քանակ Չափման միավոր Արժեք
ԱՄՆ դոլար
Հաշմանդամի անվասայլակ 40 տուփ 2,600 դոլար
Քայլակ 45 տուփ 1,350 դոլար
Մեծահասակի օգտագործված հագուստ 40 տուփ 1,400 դոլար
Քնապարկեր 50 տուփ 1,250 դոլար
Առաջին բուժօգնության պարագաներ 200 տուփ 3,900 դոլար
Ընդհանուր քանակ 375 տուփ 10,500 դոլար
Բեռնափոխադրման արժեք 2,429 դոլար
Ընդհանուր արժեք 12,929 դոլար
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ