Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 498-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2021-01-15-ից մինչև 2026-01-27։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2026-01-27Բացել ARLIS-ում

14.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հունվարի 2021 թվականի N 24-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 498-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի «Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 498-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝

1) 7.2-րդ կետը «լրացնում» բառից հետո լրացնել «և ստորագրում» բառերով.

2) 10-րդ կետում «հանձնաժողովի ղեկավարի որոշմամբ` նրա անդամներից որևէ մեկը» բառերը փոխարինել «հանձնաժողովի անդամներից մեկը` մեծամասնության համաձայնությամբ» բառերով.

3) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Քվեարկության վերաբերյալ հանձնաժողովի քարտուղարի կողմից կազմվում է արձանագրություն և եզրակացություն: Արձանագրությունն ստորագրվում է հանձնաժողովի ղեկավարի և քարտուղարի կողմից, որից հետո այն հանձնաժողովի եզրակացության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կազմված եզրակացությունների ու հանձնաժողովի անդամների ստորագրած քվեաթերթիկների հետ` մեկամսյա ժամկետում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունվարի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։