Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունվարի 1998 թվականի N 34

քաղ. Երևան

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կենսաթոշակների, արտոնությունների համար տրվող փոխհատուցումների և երեխաներին տրվող պետական նպաստների վճարմանն ուղղված ֆինանսական միջոցների ոչ նպատակային ծախսերը բացառելու, սպասարկման աշխատանքները բավարարելու և վճարման գործընթացը կատարելագործելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին`

ա) կենսաթոշակների, արտոնությունների համար տրվող փոխհատուցումների և երեխաներին տրվող պետական նպաստների 1998 թվականի առաջին եռամսյակի վճարումը Երևան քաղաքի Արաբկիրի թաղային համայնքում կազմակերպել հիմնադրամի ուժերով.

բ) գործընթացն ավարտելուց հետո ամփոփել արդյունքները և մինչև 1998 թվականի ապրիլի 15-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան տեղեկանք:

2. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին տրամադրել անհրաժեշտ աշխատանքային տարածք և գույք:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. Քոչարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։