Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՌԴԱ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՇԻՐԱԿ» ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 փետրվարի 2021 թվականի N 101-Ա

«ԱՌԴԱ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՇԻՐԱԿ» ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» առողջապահական և աջակցման կենտրոն» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 363,300,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Շիրակ» բժշկական ծառայություններ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «ԱՌԴԱ» առողջապահական և աջակցման կենտրոն» բարեգործական հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.

1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Ղարս» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2015 թվականի դեկտեմբեր 11-ին կնքված N 120648 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի փետրվարի 15-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 2,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2014 թվականի ապրիլի 1‑ին կնքված N 02108133528 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի փետրվարի 15-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 6,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի

3) «ԱրմենՏել», այսուհետ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2015 թվականի դեկտեմբերի 11-ին կնքված` N 113103315 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի փետրվարի 15-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 1,250,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «ԱՌԴԱ» առողջապահական և աջակցման կենտրոն» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

2021 թ. փետրվարի 9

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2021 թ.

փետրվարի 9-ի N 101-Ա

որոշման

«ՇԻՐԱԿ» ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

ԾՐԱԳԻՐ

1. Ծրագրի նպատակը Շիրակի մարզի, Գյումրի քաղաքի սակավապահովված ընտանիքներին, ծնողազուրկ երեխաններին, մանկատներին, ծերանոցներին անվճար բուժսպասարկում, ատամնաբուժական և ակնաբուժական ծառայությունների իրականացում:

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3. Բարեգործը «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ (Երևան, Պ. Սևակի 9, ՀՎՀՀ՝ 00057312):

4. Ծրագիրը կատարողը Գյումրու «ԱՌԴԱ» առողջապահական և աջակցման կենտրոն բարեգործական հիմնադրամ (Շիրակի մարզ, Գյումրի, Մ. Խորենացի 19, ՀՎՀՀ՝ 05531591):

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը ՀՀ, Շիրակի մարզ, Գյումրի, առողջապահության բնագավառ:

6. Ծրագրի բյուջեն 363,300,000 դրամ

7. Բարեգործություն ստացողը Շիրակի մարզի, Գյումրի քաղաքի սակավապահովված ընտանիքներ, ծնողազուրկ երեխաներ, մանկատան սաներ և միայնակ ծերեր:

Տարեկան սպասարկվելու է շուրջ 11000 շահառու:

8. Ծրագրի իրականացման տևողությունը 2021 թվականի փետրվարի 15-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը:

Ծրագիրը շարունակական է, այն իրականացվում է սկսած 2006 թվականից:

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Անվճար բժշկական ծառայությունների (ուլտրաձայնային ախտորոշում, բիոքիմիական-կլինիկական լաբորատոր ծառայություններ, գինեկոլոգիական, թերապևտիկ, ակնաբուժական ծառայություններ) իրականացում – 267,300,000 դրամ.

● Բժշկական սարքավորումների, պարագաների և դեղորայքի ձեռքբերում կամ ներմուծում – 70,000,000 դրամ.

● Գրասենյակային, վարչական և կոմունալ ծախսեր – 26,000,000 դրամ.

10. Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը ● Բժշկական սարքավորումների, գույքի ձեռքբերում կամ ներմուծում – 92,500,000 դրամ, տարեկան 18,500,000 դրամ.

● Բժշկական պարագաների ձեռքբերում կամ ներմուծում – 50,000,000 դրամ, տարեկան 10,000,000 դրամ.

● Դեղորայքի ձեռքբերում – 20,000,000 դրամ, տարեկան 4,000,000 դրամ.

● Գրասենյակային և վարչական ծախսեր – 10,500,000 դրամ, տարեկան 2,100,000 դրամ.

● Կոմունալ ծախսեր – 12,500,000 դրամ, տարեկան 2,500,000 դրամ.

● Ֆինանսական գործունեության աուդիտի ծախսեր – 3,000,000 դրամ, տարեկան 600,000 դրամ:

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը ● Գրասենյակային և վարչական ծախսեր – 10,500,000 դրամ

● Կոմունալ ծախսեր – 12,500,000 դրամ, այդ թվում.

Գազամատակարարում – 6,500,000 դրամ

Էլեկտրամատակարարում – 2,800,000 դրամ

Հեռախոսակապի ծառայություններ – 1,250,000 դրամ

● Ֆինանսական գործունեության աուդիտի ծախսեր – 3,000,000 դրամ

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարան:

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։