Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1998-02-24-ից մինչև 1998-05-10։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1998-05-10Բացել ARLIS-ում

041.0055.21.01.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունվարի 1998 թվականի N 55

քաղ. Երևան

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան հաստատել`

ա) Վայոց ձորի մարզպետարանի կառուցվածքը (կցվում է).

բ) Վայոց ձորի մարզպետարանի աշխատողների թիվը` 79 մարդ:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 22-ի «Վայոց ձորի մարզպետարանի ժամանակավոր կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատելու մասին» N 163 որոշումը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. Քոչարյան

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1998 թվականի

հունվարի 21-ի N 55 որոշմամբ

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

Քաղաքաշինության վարչություն

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն

Տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչություն

Կրթության, մշակույթի և սպորտի բաժին

Առողջապահության բաժին

Սոցիալական ապահովության բաժին

Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժին

Իրավաբանական բաժին

Ընդհանուր բաժին

Վարչատնտեսական բաժին

Հաշվապահություն

Մարզպետի աշխատակազմ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։