ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 փետրվարի 2021 թվականի N 103-Ա
«ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով՝ Արցախից տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած բնակչությանը անհատույց բաշխելու նպատակով ուղարկված, ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) «Հայ օգնության միություն» Հունաստանի Հայ Կապույտ խաչի և Թրակիայի ու Մակեդոնիայի միավորների կողմից՝ 12 տեղ, 3,040 կգ ընդհանուր քաշով, 8,654.50 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն)
2) Հայ օգնության միության Նյու Ջրսիի «Շաքե» մասնաճյուղի կողմից՝ 11 տեղ, 164.4 կգ ընդհանուր քաշով, 1,915 ԱՄՆ‑ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 593.28 ԱՄՆ-ի դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն):
2. Հայ օգնության միությունը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
2021 թ. փետրվարի 10
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2021 թ.
փետրվարի 10-ի N 103-Ա
որոշման
ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ N 1
Արցախից տեղահանված բնակչությանը
հ/հ Նկարագրություն Վիճակ Քանակ Արժեք,
Եվրո Քաշ,
նետտո
1 Ծածկոց նոր 234 936 389.6
2 Ճտքակոշիկ նոր 85 610 134.6
3 Կոշիկ նոր 250,00 83,30
4 Բարձ նոր 31 62,00 19,80
5 Սավան նոր 108 270,00 77,60
6 Սրբիչ նոր 22 44,00 4,85
7 Սեղանի ծածկոց /բարձի երես նոր 59 118,00 10,25
8 Սվիտեր նոր 178 289 60.9
9 Գուլպա, շապիկ նոր 154 154,00 18,00
10 Վերարկու նոր 51 153,00 24,60
11 Զգեստ նոր 56 196,00 21,50
12 Շապիկ նոր 132 132 47.3
13 Գլխարկ, ձեռնոց շարֆ նոր 166 159 23.7
14 Գուլպա նոր 263 131,50 17,70
15 Տաբատ նոր 50 200,00 23,20
16 Վիրահատական դիմակ նոր 3000 3000 30,00
17 Ծածկոց օգտ․ 500,00 582,65
18 Հագուստ օգտ․ 850,00 862,75
ՀՕՄ-ի Ախուրյանի Մոր և մանկան առողջության կենտրոնին
19 Վիրահատական միկրոսկոպ օգտ․ 2 600 40,00
Ընդամենը 8654.50 2472,3
ԲԵՌԻ ՑԱՆԿ N 2
հ/հ Նկարագրություն Քանակ /հատ Միավորի գինը Արժեք,
ԱՄՆ-ի դոլ.
1 Ձեռքերի տաքացուցիչ նոր 1040 0.55 572.00
2 Ներքնավարտիք նոր 100 4.95 495.00
3 Տաքացնող շապիկ նոր 100 3.25 325.00
4 Արտակարգ իրավիճակի տաքացնող ծածկոց նոր 20 5.50 110.00
5 Քնապարկ նոր 5 26.60 133.00
6 Լուսարձակ նոր 10 3.00 30.00
7 Երեխաների հագուստ նոր 1 արկղ 100.00 100.00
Կանացի վերարկու նոր 3
Մանկական վերարկու նոր 8
Մանկական գլխարկ, շարֆ, ձեռնոց նոր 7
Կանացի սվիտեր նոր 7
Շապիկ վարտիք նոր 5
Ծածկոց նոր 7
8 Առաջին օգնության պարագաներ նոր 1 արկղ 150.00 150.00
Թանզիվ նոր 100
Ստերիլ թանզիվ նոր 250
Բամբակի գնդիկներ նոր 20
Ընդամենը 1,915.00
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ