ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունվարի 1998 թվականի N 74
քաղ. Երևան
1998 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԳԱՆՈՅԻ (ՃԱՊՈՆԻԱ) ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՐԱԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1998 թվականի մարտի 5-14-ը Նագանոյում կայանալիք ձմեռային պարալիմպիկ խաղերին Հայաստանի Հանրապետության պատվիրակության նախապատրաստությունը և մասնակցությունն ապահովելու նպատակով`
1. Հաստատել 1998 թվականի Նագանոյի ձմեռային պարալիմպիկ խաղերին մասնակցող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին և մարզպետներին` համակողմանի գործնական աջակցություն ցույց տալ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեին 1998 թվականի Նագանոյի ձմեռային պարալիմպիկ խաղերին Հայաստանի Հանրապետության պատվիրակության նախապատրաստության և մասնակցության գործում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. Քոչարյան
Հավելված
ՀՀ վարչապետի 1998 թ.
հունվարի 28-ի N 74 որոշման
Կ Ա Զ Մ
1998 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԳԱՆՈՅԻ (ՃԱՊՈՆԻԱ) ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՐԱԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Իշխան Զաքարյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)
Հակոբ Աբրահամյան - Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ, ֆինանսական պատասխանատու (պատվիրակության ղեկավարի տեղակալ)
Ավետիք Ղազարյան - մարզիչ
Աղասի Օհանյան - մարզիչ
Արմինե Առաքելյան - բժիշկ
Անդրանիկ Ալեքսանյան - սպասարկող անձ
Ռաֆայել Առաքելյան - սպասարկող անձ
Ռուզաննա Սարգսյան - թարգմանիչ
Հայկ Աբգարյան - հաշմանդամ մարզիկ
Մհեր Ավանեսյան - հաշմանդամ մարզիկ
Հրաչյա Բեռնեցյան - հաշմանդամ մարզիկ
Գարուշ Դանիելյան - հաշմանդամ մարզիկ
Ստասիկ Նազարյան - հաշմանդամ մարզիկ
Արմենուհի Նիկողոսյան - հաշմանդամ մարզիկ
Արմենուհի Վալեսյան - հաշմանդամ մարզիկ
Կարեն Տոնոյան - հաշմանդամ մարզիկ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարար Շ. Կարամանուկյան