ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 1998 թվականի N 77
քաղ. Երևան
1998 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԳԱՆՈՅԻ (ՃԱՊՈՆԻԱ) 18-ՐԴ ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1998 թվականի փետրվարի 7-22-ը Նագանոյում կայանալիք 18-րդ ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանի Հանրապետության պատվիրակության նախապատրաստությունը և մասնակցությունն ապահովելու նպատակով`
1. Հաստատել 1998 թվականի Նագանոյի 18-րդ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 1998 թվականի Նագանոյի 18-րդ ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանի Հանրապետության պատվիրակության նախապատրաստության և մասնակցության նպատակով հատկացնել գումար` համաձայն Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ներկայացրած նախահաշվի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
Հավելված
ՀՀ վարչապետի 1998 թ.
հունվարի 29-ի N 77 որոշման
Կ Ա Զ Մ
1998 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԳԱՆՈՅԻ 18-ՐԴ ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ալեքսան Ավետիսյան - ՀԱՕԿ-ի նախագահ (պատվիրակության ղեկավար)
Հարություն Յավրյան - ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար
Գագիկ Ներսիսյան - ՀԱՕԿ-ի գործկոմի անդամ, ՀԱՕԿ-ի նախագահին ուղեկցող
Արթուր Գևորգյան - մարզական պատվիրակության ղեկավար
Փոլ Վարադյան - ՀՀ գեղասահքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարին ուղեկցող
Սամվել Խաչատրյան - ՀՀ գեղասահքի ֆեդերացիայի նախագահ, ՀԱՕԿ-ի անդամ
Յուրի Մամիկոնյան - ՀԱՕԿ-ի պատասխանատու, օլիմպիական կցորդ
Դավիթ Հարությունյան - լեռնադահուկային մարզաձևի մարզիչ
Ռուբեն Դավթյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության սպորտվարչության ձմեռային մարզաձևերի պատասխանատու, մարզիչ, ՀԱՕԿ-ի անդամ
Նաթելլա Հովասափյան - ՀԱՕԿ-ի լրատվական ծառայության ղեկավար
Գրիգոր Գրիգորյան - բժիշկ
Քսենյա Սմետանենկո - գեղասահորդ (պարային զույգ)
Սամվել Գյոզալյան - գեղասահորդ (պարային զույգ)
Մարիա Կրասիլցևա - գեղասահորդ (սպորտային զույգ)
Ալեքսանդր Չեստնիխ - գեղասահորդ (սպորտային զույգ)
Արսեն Հարությունյան - լեռնադահուկորդ (ոլորավայրէջք)
Ալլա Միքայելյան - դահուկավազորդ (ազատ ոճ)
Արմեն Ռաֆայելյան - Ֆրիստայլ (մոգուլ)
Վահե Վարդանյան - ուսանող (միջազգային երիտասարդական ճամբար)
Արևիկ Ղարիբյան - ուսանող (միջազգային երիտասարդական ճամբար)
Հայաստանի Հանրապետության կառավարության
աշխատակազմի ղեկավար, օպերատիվ
հարցերի նախարար Շ. ԿԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆ