Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, 2-րդ հոդվածով լրացվող 26.1-ին հոդվածի 1-3-րդ, 5-րդ և 6-րդ մասերը՝ սույն օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո, 4-րդ մասը` սույն օրենքի պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո, իսկ 7-րդ մասը` պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Մինչև սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 26.1-ին հոդվածի 4-րդ մասն ուժի մեջ մտնելը տեղադրված գազաբալոնային սարքավորումներով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրման վկայագիր ունեցող կազմակերպությունների կողմից վկայագրված գազաբալոններով ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը կամ նրանց ներկայացուցիչները սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 26.1-ին հոդվածի 1-3-րդ, 5-րդ և 6-րդ մասերն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, դիմում են լիցենզավորված անձանց ավտոտրանսպորտային միջոցի և գազաբալոնների մասին տվյալներն էլեկտրոնային շտեմարան մուտքագրելու համար: Այս դեպքում գազաբալոնների նոր վկայագրում չի կատարվում, և հաջորդ վկայագրման ներկայացման ժամկետը չի փոխվում:
3. Սույն օրենքից բխող՝ Կառավարության որոշումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան
2021 թ. փետրվարի 16
Երևան
ՀՕ-48-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2021 թվական: