Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2021-02-18-ից մինչև 2021-04-22։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2021-04-22Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 փետրվարի 2021 թվականի N 190-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» N 95-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

1) 1-ին կետում «բացառությամբ 2523210000 ապրանքային դիրքին դասվող ծածկագրի» բառերը փոխարինել «բացառությամբ 2523100000, 2523210000 ապրանքային դիրքերին դասվող ծածկագրերի» բառերով.

2) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3․1-ին կետով.

«3.1. Սույն որոշման 1-ին կետով սահմանված արգելքը չի տարածվում մինչև 2021 թվականի փետրվարի 8-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծված, սակայն սույն որոշման 1-ին կետում նշված ընթացակարգերով չձևակերպված ապրանքների վրա։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

16.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 փետրվարի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։