Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 542 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է -ից մինչև 1998-05-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1998-05-25Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 փետրվարի 1998 թվականի N 95

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 542 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 542 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման հավելվածում «ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ», «ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական քաղաքականության վարչության պետ» և «ՀՀ տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ» բառերը` համապատասխանաբար փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ-աշխատակազմի ղեկավար», «ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ» և «ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ» բառերով.

բ) որոշմամբ հաստատված հանձնաժողովի կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Տ. Պետրոսյանին և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության բարեփոխումների գլխավոր վարչության պետ Գ. Գսպոյանին, իսկ Է. Խաչատրյանի փոխարեն` Ա. Վարդանյանին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։