Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 փետրվարի 1998 թվականի թիվ 103

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի նկատմամբ միասնական սոցիալական քաղաքականություն իրականացնելու, այդ հարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպություններին օժանդակելու նպատակով`

1. Ստեղծել հաշմանդամների և տարեցների հիմնահարցերով զբաղվող հանրապետական հանձնաժողով հետևյալ կազմով`

Հ. Հակոբյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարար (հանձնաժողովի նախագահ)

Գ. Ստամբոլցյան - ՀՀ առողջապահության նախարար

Ա. Պետրոսյան - ՀՀ կրթության և գիտության նախարար

Ա. Սմբատյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար

Է. Օսկանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ

Ա. Ղարիբյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Վ. Հակոբյան - Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր

Հ. Շարբաթյան - հաշմանդամների հայկական ընկերության նախագահ

Ա. Հակոբյան - ՀՀ կույրերի միավորման նախագահ

Ժ. Վարագյան - ՀՀ խուլերի միավորման նախագահ

Լ. Ներսիսյան - հաշմանդամ երեխաների «Աստղիկ» միության նախագահ

Մ. Մնացականյան - հետտրավմատիկ վերականգնողական կենտրոնի տնօրեն

Կ. Չեկալովիչ - ՄԱԿ-ի ՀՀ գրասենյակի պետ

Պ. Բոշնաղյան - ՀՀ պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների միության խորհրդի նախագահ

Հ. Հովհաննիսյան - ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ

Ջ. Բաղդասարյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարարության հաշմանդամների հիմնահարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

2. Հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում հաստատել հանձնաժողովի աշխատակարգը և գործունեության ծրագիրը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի մայիսի 5-ի «Հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հանրապետական հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 168 և 1997 թվականի օգոստոսի 29-ի «Տարեցների միջազգային տարին նշելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 408 որոշումները:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։