ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 փետրվարի 2021 թվականի N 213-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրը, այդ ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ցանկը և նրանց կողմից իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1177-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ ենթակետով.
«9) «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2021 թվականի ընթացքում իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը՝ համաձայն N 9 հավելվածի:».
2) որոշումը լրացնել նոր՝ N 9 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված (իրականացվող) գործարքների և գործառնությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
18.02.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
փետրվարի 18-ի N 213-Ն որոշման
«Հավելված N 9
ՀՀ կառավարության 2013 թվականի
հոկտեմբերի 23-ի N 1177-Ն որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՈՒ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
«Քեմփ Վենչուրս» ՓԲԸ
NN
ը/կ Նկարագրությունը Չափի
միավորը Քանակը Գումարը
(դրամ)
1. Կոմունալ ծառայությունների վճարներ` հեռախոսային, ինտերնետային և հեռահաղորդակցության ծառայություններ, ամսավճարներ, գազ, էլ. էներգիա, ջրամատակարարում և այլ ծառայություններ տարի 1 4,000,000
2. Գրասենյակային և տնտեսական ապրանքների գնում և ծառայություններ տարի 1 1,000,000
3. Անվտանգության համակարգի սարքավորումների և ծառայությունների ձեռքբերում, պահնորդային և այլ ծառայությունների ստացում տարի 1 10,000,000
4. Մասնագիտական և խորհրդատվական ծառայություններ, տեխնիկական սպասարկում, մոնտաժում, ապամոնտաժում, արտաքին տարածքների
սպասարկում, հարդարում տարի 1 5,000,000
5. Վարձակալություն (ներառյալ՝ շարժական և անշարժ գույք) տարի 1 5,000,000
6. Նախագծային, ինժեներական, ճարտարապետական աշխատանքներ, տվյալների մշակում, նախագծի կառավարչական և այլ ծառայություններ տարի 1 15,000,000
7. Գնահատման, միջնորդական ծառայություններ տարի 1 3,000,000
8. Անդամակցության, լիցենզիայի, կառուցապատման, վարձակալության և այլ իրավունքի ձեռքբերում տարի 1 2,000,000
9. Կամուրջների, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների կառուցում, բարելավում, վերանորոգում տարի 1 10,000,000
10. Մեքենաներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցներ, նյութեր, սարքավորումներ, տնտեսական գույք և այլ ապրանքանյութական արժեքների ձեռքբերում և սպասարկում, տեղադրում, վերանորոգում տարի 1 20,000,000
75,000,000
«Դիս Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամ
NN
ը/կ Նկարագրությունը Չափի
միավորը Քանակը Գումարը
(դրամ)
1. Հողի գնում տարի 10.6 հա 1,590,000,000
2. Անշարժ գույքի գնում տարի 500 ք.մ. 700,000,000
3. Շարժական գույքի գնում տարի 1 հատ 35,000,000
4. Կոմունալ ծառայությունների վճարներ` հեռախոսային, ինտերնետային և հեռահաղորդակցության ծառայություններ, ամսավճարներ, գազ, էլ. էներգիա, ջրամատակարարում և այլ ծառայություններ տարի 1 5,000,000
5. Գրասենյակային և տնտեսական ապրանքների գնում և ծառայություններ տարի 1 2,000,000
6. Կենցաղային և համակարգչային տեխնիկայի և ծառայությունների ձեռքբերում տարի 1 5,000,000
7. Անվտանգության համակարգի սարքավորումների և ծառայությունների ձեռքբերում, պահնորդային և այլ ծառայությունների ստացում տարի 1 3,000,000
8. Մասնագիտական և խորհրդատվական ծառայություններ, տեխնիկական սպասարկում, մոնտաժում, ապամոնտաժում, փոխարինում տարի 1 20,000,000
9. Մարքեթինգային, գովազդային, դիզայներական ծառայություններ տարի 1 2,000,000
10. Թարգմանչական, համանման այլ ծառայություններ տարի 1 1,000,000
11. Տեխնիկական վերահսկում, ծրագրերի կառավարում, կառավարչական և գործառնական բնույթի խորհրդատվություն, շինարարական
աշխատանքներ տարի 1 30,000,000
12. Վարձակալություն տարի 1 18,000,000
13. Գիշերակացի, հյուրանոցային, սննդի և գործուղման հետ կապված այլ ծառայություններ տարի 1 3,000,000
14. Նախագծային աշխատանքներ, ինժեներական, տվյալների մշակում, նախագծի կառավարչական և այլ ծառայություններ տարի 1 5,000,000
15. Բրոքերային և մաքսազերծման ծառայություններ տարի 1 5,000,000
16. Ինժեներաերկրաբանական, երկրաֆիզիկական հետազոտություններ, փորձաքննական ծառայություններ տարի 1 30,000,000
17. Գնահատման, միջնորդական ծառայություններ տարի 1 3,000,000
18. Վառելիք տարի 10,000լ 4,000,000
19. Շինմոնտաժային աշխատանքներ, այդ թվում` նյութեր, հումքեր, ապրանքներ, սարքավորումներ տարի 1 50,000,000
20. Անդամակցության, լիցենզիայի, կառուցապատման, վարձակալության և այլ իրավունքի ձեռքբերում տարի 1 2,000,000
21. Տրանսպորտային ծառայություն, բեռների փոխադրում տարի 1 2,000,000
22. Միջոցառումների կազմակերպում տարի 1 5,000,000
23. Փորձագիտական, ուսումնական ծառայություններ տարի 1 7,000,000
24. Ապահովագրական ծառայություններ տարի 1 22,000,000
25. Տեղեկատվական տեխնոլոգիական ծառայություններ տարի 1 5,000,000
26. Հիմնական միջոցների, կահույքի, նյութական և ոչ նյութական ակտիվների ձեռքբերում տարի 1 58,000,000
27. Կամուրջների, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների կառուցում, բարելավում, վերանորոգում տարի 1 15,000,000
28. Մեքենաների, սարքավորումների, տնտեսական գույքի և այլ ապրանքանյութական արժեքների ձեռքբերում և սպասարկում, տեղադրում, վերանորոգում տարի 1 100,000,000
29. Ազգային պարկի վարձակալություն տարի 1 17,600,000
2,744,600,000
«Դիլիջան Ինտերնեյշնլ Սքուլ օֆ Արմենիա» հիմնադրամ
NN
ը/կ Նկարագրությունը Չափի
միավորը Քանակը Գումարը
(դրամ)
1. Շարժական գույքի գնում տարի 2 հատ 55,000,000
2. Կոմունալ ծառայությունների վճարներ` հեռախոսային, ինտերնետային և հեռահաղորդակցության ծառայություններ, ամսավճարներ, գազ, էլեկտրաէներգիա,
ջրամատակարարում և այլ ծառայություններ տարի 1 213,900,000
3 Գրենական պիտույքների, տնտեսական ապրանքների, կահույքի, այլ կրթական միջոցների գնում տարի 1 29,081,000
4. Կենցաղային և համակարգչային տեխնիկայի ու ծառայությունների ձեռքբերում տարի 1 31,954,000
5. Անվտանգության համակարգի սարքավորումների ու ծառայությունների ձեռքբերում, պահնորդային և այլ ծառայությունների ստացում տարի 1 72,033,000
6. Կառույցների, տարածքների շահագործման, մաքրման, պահպանման, վերանորոգման և այլ ծառայությունների ու նյութերի ձեռքբերում տարի 1 243,417,000
7. Սննդի ձեռքբերում, տրամադրում, սպասարկում տարի 1 317,400,000
8. Մասնագիտական և խորհրդատվական ծառայություններ տարի 1 40,296,000
9. Մարքեթինգային, գովազդային, դիզայներական ծառայություններ տարի 1 78,898,000
10. Թարգմանչական, ինժեներական և համանման այլ ծառայություններ տարի 1 14,547,000
11. Տեխնիկական վերահսկում, ծրագրերի կառավարում, կառավարչական և գործառնական բնույթի խորհրդատվություն տարի 1 10,000,000
12. Վարձակալություն՝ շարժական և անշարժ գույքի տարի 1 312,000,000
13. Գիշերակացի, հյուրանոցային, սննդի և գործուղման հետ կապված այլ ծառայություններ տարի 1 16,313,000
14. Բրոքերային և մաքսազերծման ծառայություններ տարի 1 5,300,000
15. Գնահատման, միջնորդական ծառայություններ տարի 1 10,000,000
16. Վառելիք տարի 35,000 լ 16,445,000
17. Անդամակցության, լիցենզիայի, իրավունքի ձեռքբերում տարի 1 34,295,000
18. Տրանսպորտային ծառայություն, բեռների փոխադրում տարի 1 82,723,000
19. Միջոցառումների, ժողովների և այլ հանդիպումների կազմակերպում տարի 1 141,122,000
20. Փորձագիտական, ուսումնական, անձնակազմի վերապատրաստման ծառայություններ տարի 1 57,242,000
21. Ապահովագրական ծառայություններ տարի 1 35,834,000
22. Տեղեկատվական տեխնոլոգիական ծառայություններ տարի 1 10,000,000
23. Գրքերի, ուսումնական, սպորտային, գիտական, լաբորատոր, տնտեսական, գրասենյակային և այլ նյութերի ու ծառայությունների ձեռքբերում տարի 1 184,490,000
24. Անձնակազմի ընտրության ծառայություններ տարի 1 25,740,000
25. Հիմնական միջոցների, նյութական ու ոչ նյութական ակտիվների և այլ ապրանքանյութական արժեքների ձեռքբերում ու սպասարկում, տեղադրում, վերանորոգում տարի 1 19,470,000
2,057,500,000»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Թորոսյան
18.02.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2021 թվական: