Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 2147-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 փետրվարի 2021 թվականի N 191-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 2147-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՐ․ ՏՈԲԱԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 2147-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) հավելվածը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-12-րդ կետերով.

« 9. 5601 Քիմիական մանրաթելերից – 8 մմ տրամագիծը չգերազանցող գլանափաթեթներով կգ 1 200 000 2 156 788 500

10. 2915 Ացիկլիկ ածխաջրածիններ կգ 68.040 61 236 000

11. 5502 Լարան արհեստական թելերի՝ ացետատային ցելյուլոզից կգ 756 000 2 608 200 000

12. 3302 Բուրավետ նյութերի խառնուրդներ եւ խառնուրդներ (ներառյալ սպիրտային լուծույթները)՝ ստացված մեկ կամ ավելի այդպիսի նյութերի հիման վրա, որոնք օգտագործվում են որպես արդյունաբերական հումք, այլ պատրաստուկներ բուրավետ նյութերի հիմքով, որոնք օգտագործվում են ըմպելիքների արտադրության համար կգ 19 500 137 750 000

».

2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «15 458 818 117» թիվը փոխարինել «20 422 792 617» թվով։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

18.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։