ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 135-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողություններին ակտիվ մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով պարգևատրել վարչապետի աշխատակազմի ներքոնշյալ աշխատողներին՝
Նորայր ՆԱԶԱՐՅԱՆԻՆ Կադրերի և անձնակազմի կառավարման վարչության գլխավոր իրավաբան
Զոհրաբ ԴԱՎԵՅԱՆԻՆ Ազգային ժողովի հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ
Հայկ ՍԱՐԻԿՅԱՆԻՆ Սոցիալական հարցերի վարչության ավագ մասնագետ
Մանվել ՍԵՐՈԲՅԱՆԻՆ Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժնի ավագ մասնագետի պաշտոնակատար
Գևորգ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻՆ Ընդհանուր բաժնի մասնագետ
Սվյատոսլավ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ Գործերի կառավարչության տրանսպորտային բաժնի վարորդ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
18.02.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ