Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԶԱՐԵՀ ՋՈՆ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԼԻԱՆԱ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 139-Ա

ԶԱՐԵՀ ՋՈՆ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԼԻԱՆԱ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը՝

1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետ Լիանա Սիմոնյանին 2021 թվականի փետրվարի 24-ից մինչև մարտի 7-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա՝ փետրվարի 24-ից մինչև մարտի 3-ը, Տյումեն` մարտի 3-4-ը, Չելյաբինսկ՝ մարտի 4-5-ը, Եկատերինբուրգ՝ մարտի 5-7-ը ներառյալ)՝ հետպատերազմյան շրջանում հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների, մշակույթի գործիչների, լրագրողների հետ հանդիպելու և հետագա համագործակցության ուղիները քննարկելու նպատակով:

2. Զարեհ Ջոն Սինանյանի և Լիանա Սիմոնյանի գործուղման ճանապարհածախսը, գիշերակացի և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման ծախսերը՝ ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

18.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։