Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործել է մինչև 2020-12-21Բացել ARLIS-ում

Հոդված 2

Սույն արձանագրությունը ժամանակավորապես կիրառվում է 2018 թվականի օգոստոսի 12-ից եւ ուժի մեջ մտնում սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումը ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

Այն անդամ պետության համար, որի օրենսդրությամբ չի նախատեսվում միջազգային համաձայնագրերի ժամանակավոր կիրառման հնարավորությունը, սույն արձանագրությունը կիրառվում է այդպիսի անդամ պետության կողմից սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման օրվանից եւ տարածվում է 2018 թվականի օգոստոսի 12-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Այն անդամ պետության նկատմամբ, որի օրենսդրությամբ չի նախատեսվում միջազգային համաձայնագրերի ժամանակավոր կիրառման հնարավորությունը, սույն արձանագրությունը կիրառվում է Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ այդպիսի անդամ պետության կողմից սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարմանը հաջորդող ամսվա 1-ից եւ տարածվում է 2018 թվականի օգոստոսի 12-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Կատարված է Սոչի քաղաքում, 2018 թվականի մայիսի 14-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։

Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։