ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2018 թվականի N 1036-Ա
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը՝
Հաստատել այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. հուլիսի 31
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
հուլիսի 31-ի N 1036-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Տերտերյան - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Տ. Ստեփանյան - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Ա. Հովհաննիսյան - Արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Սմբատյան - Առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Խզմալյան - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Ա. Սարգսյան - Պաշտպանության նախարարի տեղակալ
Ա. Ֆիդանյան - Ոստիկանության պետի տեղակալ
Վ. Ասցատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ
(հավելվածը փոփ., լրաց. 13.08.19 N 1109-Ա, փոփ. 11.03.20 N 328-Ա, 26.06.20 N 741-Ա, 19.02.21 N 141-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան