Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 փետրվարի 2021 թվականի N 258-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 17-րդ և 9-րդ հոդվածի 6-րդ կետերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 6, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացում` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 և 12 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշմամբ «1093. Դատական և հանրային պաշտպանություն» ծրագրի «11004. Փորձագիտական կենտրոնի նյութատեխնիկական հագեցվածության ապահովում» միջոցառման գծով հատկացված 328,500.0 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա տրամադրել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

3․ Նախագծի «1228. Հակակոռուպցիոն քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիթորինգի իրականացում» ծրագրի «31001. Հակակոռուպցիոն կոմիտեի շենքային պայմանների ապահովում» և «31002. Հակակոռուպցիոն դատարանի շենքային պայմանների ապահովում» միջոցառումների գծով նախատեսված հատկացումների ֆինանսավորումը ծրագրի պատասխանատու պետական մարմինը կիրականացնի աշխատանքների փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

26.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

փետրվարի 25-ի N 258-Ն որոշման

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

փետրվարի 25-ի N 258-Ն որոշման

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

փետրվարի 25-ի N 258-Ն որոշման

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

փետրվարի 25-ի N 258-Ն որոշման

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2021 թվականի

փետրվարի 25-ի N 258-Ն որոշման

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2021 թվականի

փետրվարի 25-ի N 258-Ն որոշման

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2021 թվականի

փետրվարի 25-ի N 258-Ն որոշման

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2021 թվականի

փետրվարի 25-ի N 258-Ն որոշման

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2021 թվականի

փետրվարի 25-ի N 258-Ն որոշման

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2021 թվականի

փետրվարի 25-ի N 258-Ն որոշման

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2021 թվականի

փետրվարի 25-ի N 258-Ն որոշման

Հավելված N 12

ՀՀ կառավարության 2021 թվականի

փետրվարի 25-ի N 258-Ն որոշման

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 մարտի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։