Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ՆԵՐԴԻՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

01 փետրվարի 2021 թ.

ք. Երևան N 105-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ՆԵՐԴԻՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 18-րդ, 26-րդ և 43-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 25-ի N 01/3 եզրակացությունը.

Հրամայում եմ՝

1. «ԷԼԵԿՏՐՈՄՈՆՏԱԺ» բաց բաժնետիրական ընկերությանը տրամադրված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության N ՏՄՏԶ 00002 լիցենզիան և լիցենզիայի N 0001 ներդիրն ուժը կորցրած ճանաչել՝ 2020 թվականի դեկտեմբերի 22-ից:

2. «ՀԱՆՈՒՍՅՈՒՄԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության N ՏՄՏԶ 00030 լիցենզիան և լիցենզիայի N 0001 ներդիրն ուժը կորցրած ճանաչել՝ 2020 թվականի դեկտեմբերի 30-ից:

Ս. Պապիկյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 մարտի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։