ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մայիսի 1998 թվականի N 219
քաղ. Երևան
ԲՆԱԿԵԼԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 և 27 հոդվածներին համապատասխան` քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գույքահարկով հարկման ենթակա բնակելի շինությունների մասով 1997-1998 թվականների գույքահարկը հաշվարկելու համար Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններին անհրաժեշտ տեղեկություններով ապահովելու նպատակով`
1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին 20-օրյա ժամկետում տվյալ համայնքի տարածքն սպասարկող Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության տարածքային մարմիններին (Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն) հաղորդել բնակելի շինություններում հաշվառված անձանց վերաբերյալ տեղեկություններ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` նշված տեղեկությունների կազմման ժամանակ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել համայնքների ղեկավարներին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Դարբինյան
Հավելված
ՀՀ վարչապետի 1998 թ.
մայիսի 1-ի N 219 որոշման
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
Հայաստանի Հանրապետության _______________ մարզի ________ համայնքի տարածքի բնակելի շինություններում հաշվառված անձանց վերաբերյալ.1
NN
ը/կ Բնակելի շինության հասցեն.2 1997 թ. հուլիսի 1-ի դրությամբ Բնակելի շինության սեփականատերը` տեղեկությունների լրացման օրը (անունը, ազգանունը, հայրանունը).3 Հաշվառված անձանց թիվը` սեփականության իրավունքի ձեռքբերման ամսվան անմիջականորեն հաջորդող ամսվա 1-ի դրությամբ.3
բնակելի շինության սեփականատիրոջ կամ վարձակալի անունը, ազգանունը, հայրանունը հաշվառված անձանց թիվը
1 2 3 4 5 6
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
_____________________ __________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
________
.1 Տեղեկությունները ներկայացվում են կանոնակարգված`
ա) քաղաքային համայնքներում` ըստ փողոցների և դրանցում հասցեների (բնակելի շենք, բնակարան) համարակալման աճող հերթականության.բ) գյուղական համայնքներում` ըստ վարվող քարտադարանի:.2 Սյունակը լրացվում է տարածքի բոլոր (սեփական, հանրային և պետական) բնակարանների համար:
.3 Սյունակը լրացվում է միայն այն դեպքում, երբ 1997 թվականի հուլիսի 1-ից հետո փոխվել է սեփականատերը (առք ու վաճառք, ժառանգություն, նվիրատվություն և այլն):
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարար Շ. Կարամանուկյան