ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մարտի 2021 թվականի N 314-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2021 թվականի փետրվարի 25-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
09.03.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
մարտի 4-ի N 314-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Չափի
միավորը Քանակը Արժեքը
(դրամ)
1. 5205 100% բամբակե թել՝ 714.29 դեցիտեքսից պակաս, բայց 232.56 դեցիտեքսից ոչ պակաս խտությամբ (14 մետրական համարից բարձր, բայց ոչ ավելի 43 համարից) կգ 2 150 000 2 530 550 000
2. 5205 100% բամբակե մանվածք՝ 714.29 դեցիտեքս կամ ավելի խտությամբ (14 մետրական համարից ոչ բարձր) կգ 50 000 58,850,000
3. 3404 Մոմանյութ տեքստիլ արտադրության մեջ օգտագործելու համար կգ 6 000 9 630 000
4. 5401 Մանվածք արհեստական թելերից կգ 50 000 146 536 500
5. 5402 Մանվածք՝ պոլիեսթերային կգ 50 000 53 500 000
6. 5807 Պիտակներ գործած մակագրություններով կգ 4 500 299 600 000
7. 3920 Պլաստիկ ժապավեն պիտակների տպագրման համար կգ 1 400 8 025 000
8. 3207 Պատրաստի գունանյութ պիտակների տպագրման համար կգ 160 6 420 000
9. 3910 Սիլիկոն սկզբնային ձևով՝ տեքստիլ արտադրության մեջ
օգտագործվող կգ 45 000 62 862 500
10. 3403 Քսանյութ տեքստիլ սարքավորումների համար կգ 1 800 23 540 000
11. 3403 Փափկեցնող նյութ՝ տեքստիլի մշակման համար կգ 56 580 74 951 895
12. 3402 Մակերևութաակտիվ օրգանական նյութեր՝ կգ 51 660 53 894 295
13. 2918 բաժնեծրարված կամ չբաժնեծրարված մանրածախ կգ 44 280 47 379 600
14. 3402 վաճառքի համար՝ ԱՅԼ կգ 81 180 84 691 035
15. 3507 Կիտրոնաթթու կգ 22 140 29 612 250
16. 3809 ԱՅԼ մակերևութաակտիվ նյութեր կգ 59 040 63 172 800
17. 3824 Ներկանյութերը ֆիքսելու միջոցներ մանածագործական ոլորտում օգտագործելու համար կգ 7 380 6 080 382
18. 2501 Ակրիլային պոլիմեր կգ 258 300 9 673 335
19. 2915 Դիրտի առաջացումն արգելակող նյութ կգ 57 500 31 720 642
20. 2847 Աղ՝ արդյունաբերական նպատակների համար կգ 111 000 40,864,905
21. 2815 Ջրածնի պերօքսիդ կգ 66 400 16,345,962
22. 2831 Նատրիումի հիդրօքսիդ պինդ վիճակում կգ 55 350 91 501 853
23. 2833 Ծծմբաթթու կգ 2 150 000 151 022 475
24. 3204 Ներկանյութ կգ 15 130 105 222 000
Ընդամենը 4 005 647 429
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Թորոսյան
09.03.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ