Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1998-06-25-ից մինչև 1999-01-10։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1999-01-10Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հունիսի 1998 թվականի N 305

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 61 որոշման 1-ին կետը` առողջապահության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հոկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի N 38 և 1996 թվականի փետրվարի 19-ի N 61 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 497 որոշման 2-րդ կետը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1998 թվականի

հունիսի 5-ի N 305 որոշմամբ

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կենտրոնական ապարատի

Բուժական ծառայությունների համակարգման գլխավոր վարչություն

Գլխավոր պետական սանիտարական բժշկի ծառայություն

Մոր և մանկան առողջապահության պահպանման վարչություն

Առողջապահության քաղաքականության և զարգացման ծրագրերի

վարչություն

Հատուկ ծրագրերի և արտակարգ իրավիճակների վարչություն

Բժշկական օգնության, դեղորայքի և բժշկական ապահովվածության վարչություն

Կրթության, գիտության և կադրային ներուժի վարչություն

Օրենսդրության և նորմատիվային փաստաթղթերի կանոնակարգման

վարչություն

Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության վարչություն

Միջազգային կապերի վարչություն

Ֆինանսների և հաշվապահական հաշվառման վարչություն

Բուժհիմնարկների շահագործման և տրանսպորտային վարչություն

Վերահսկողության տեսչություն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։