24.12.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2020 թվականի N 2164-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 7-րդ և 8-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշմամբ հաստատված՝ 2020 թվականի պետական բյուջեի 1229 ծրագրի «11002. Ռազմական դրությամբ պայմանավորված առողջապահական միջոցառումների ապահովում» միջոցառման շրջանակում 2020 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 1825 պայմանագրով ձեռք բերված թվով 19 «TOYOTA LC 78-4.5 TURBO DSL-E» մակնիշի, յուրաքանչյուրը 37,195.0 դոլարին համարժեք 18,494,508.0 դրամ սկզբնական արժեքով, թվով 11 «TOYOTA LC 78-E» մակնիշի, յուրաքանչյուրը 36,785.0 դոլարին համարժեք 18,290,741.0 դրամ սկզբնական արժեքով շտապ օգնության մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների ցանկերը` համաձայն N 1 հավելվածի:
2. Ընդունել ֆիզիկական անձ Նիկոլայ Սարկիսովի կողմից վերջինիս սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությամբ հանձնվող թվով 5, «ՎԵԲԲ ՖՈՆՏԵՅՆ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից վերջինիս սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությամբ հանձնվող թվով 2 և «Մանթաշով» գործարարների միություն» հասարակական կազմակերպության կողմից վերջինիս սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությամբ հանձնվող թվով 5 շտապ օգնության մեքենաները` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գույքի նվիրատվության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Սույն որոշման N 1 հավելվածով սահմանված շտապ օգնության մեքենաները` դրանց օժանդակ սարքավորումներով և N 2 հավելվածի 1-7-րդ կետերով սահմանված շտապ օգնության մեքենաներն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
5. Սույն որոշման N 2 հավելվածի 8-12-րդ կետերով սահմանված թվով 5 շտապ օգնության մեքենաները նվիրաբերությամբ հանձնել Արցախի Հանրապետությանը` գույքի նպատակային նշանակությամբ օգտագործման պայմանով:
6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) քառամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 4-րդ կետով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ամրացվող շտապ օգնության մեքենաների հանձնման-ընդունման և պետական հաշվառման աշխատանքների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջոցների հաշվին.
2) երկամսյա ժամկետում, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 5-րդ կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` պայմանագրում նախատեսելով դրույթներ նվիրաբերված գույքը բացառապես շտապ օգնության ծառայությունների նպատակների համար օգտագործելու, դրանք տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու, սույն կետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերության վերացման հնարավորության մասին, սահմանելով նաև, որ հանձնման-ընդունման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ֆինանսական միջոցների հաշվին:
(6-րդ կետը փոփ. 11.03.21 N 338-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
24.12.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2020 թվականի
դեկտեմբերի 24-ի N 2164-Ա որոշման
Ց Ա Ն Կ
2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԹԻՎ 1825 ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ
NN
ը/կ Շտապ օգնության մեքենայի անվանումը Նույնականացման համարը Շտապ օգնության
մեքենաների ընդհանուր թիվը
1. JTFRV71J9MF002624
2. JTFRV71J7MF002640
3. TOYOTA LC 78 - 4.5
TURBO DSL - E JTFRV71J9MF002641
4. JTFRV71J0MF002642
5. JTFRV71J4MF002644
6. JTFRV71J9MF002655
7. JTFRV71J2MF002657
8. JTFRV71J6MF002659
9. JTFRV71J2MF002660
10. JTFRV71J4MF002661
11. JTFRV71J6MF002662
12. JTFRV71JXMF002664 19
13. JTFRV71J1MF002665
14. JTFRV71J3MF002666
15. JTFRV71J9MF002672
16. JTFRV71J6MF002676
17. JTFRV71JXMF002678
18. JTFRV71J8MF002680
19. JTFRV71JXMF002681
20. JTFRU71J0MF002725
21. TOYOTA LC 78 - E JTFRU71J6MF002728
22. JTFRU71J8MF002729
23. JTFRU71J6MF002731 11
24. JTFRU71J8MF002732
25. JTFRU71J1MF002734
26. JTFRU71J3MF002735
27. JTFRU71J5MF002736
28. JTFRU71J0MF002739
29. JTFRU71J7MF002740
30. JTFRU71J9MF002741
Ց Ա Ն Կ
2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԹԻՎ 1825 ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Շտապ օգնության մեքենայի օժանդակ սարքավորումը Քանակը Միավորի արժեքը (ԱՄՆ
դոլար) Ընդհանուր արժեքը (ԱՄՆ
դոլար) Միավորի արժեքը (դրամ) Ընդհանուր արժեքը (դրամ)
1. Պացիենտի մոնիթոր P10 (3A Կանադա) 30 888 26,640.00 442,490.4 13,274,712.00
2. Ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատոր «Սրտի պահապան HR-501» (Հարավային Կորեա) 30 3715 111,450.00 1,851,184.5 55,535,535.00
3. Մեդումաթ օդափոխիչ (Ուեինմանն) 30 4920 147,600.00 2,451,636.0 73,549,080.00
4. Ինֆուզիոն պոմպ 30 615 18,450.00 306,454.5 9,193,635.00
5. Շարժական ներծծող մեքենա AC 30 83 2,490.00 41,358.9 1,240,767.00
6. Առաջին բուժօգնության պայուսակ` հագեցած առաջին բժշկական օգնության համար նախատեսված պարագաներով 30 710 21,300.00 353,793.0 10,613,790.00
7. Առաջին բուժօգնության պայուսակ (մեծահասակ) 30 16 480.00 7,972.8 239,184.00
8. Թվային ջերմաչափ 30 5.5 165.00 2,740.65 82,219.50
9. Վերակենդանացման շարժական հավաքածու 30 60 1800.00 29,898.0 896,940.00
10. Էլեկտրասրտագրության սարք (Ավեուս 12, Լեհաստան) 30 1453 43,590.00 724,029.9 21,720,897.00
11. Ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատոր բարձեր (AED Pads) 240 54 12,960.00 26,908.2 6,457,968.00
Ընդամենը 386,925 192,804,727.50
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան
24.12.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2020 թվականի
դեկտեմբերի 24-ի N 2164-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎՈՂ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ
NN
ը/կ Նվիրատուի անունը, ազգանունը, անվանումը Նվիրատվությամբ հանձնվող մեքենայի
անվանումը Նույնականացման համարը
1. «ՎԵԲԲ ՖՈՆՏԵՅՆ ՀՈԼԴԻՆԳ»
սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերություն TOYOTA LC 78 - E JTFRU71J0MF002742
JTFRU71J2MF002743
2.
3. «Մանթաշով» գործարարների միություն» հասարակական կազմակերպություն TOYOTA LC hardtop VDJ78 JTFRV71J1MF002620
4. JTFRV71J6MF002645
5. JTFRV71J3MF002652
6. JTFRV71JXMF002650
7. JTFRV71J1MF002679
8. Նիկոլայ Սարկիսով TOYOTA LC hardtop VDJ78 JTFRV71J1LF002602
9. JTFRV71J3LF002603
10. JTFRV71J5LF002585
11. JTFRV71J2LF001880
12. JTFRV71J7LF001888
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան