Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՍԱՏԱՐ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 198-Ա

«ՍԱՏԱՐ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության հասցեով` հաշմանդամություն ունեցող անձանց, սոցիալապես անապահով ընտանիքներին` անհատույց բաշխելու նպատակով ուղարկված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝

1) ԱՄՆ-ի «Aid beyond borders» («Օգնություն սահմաններից դուրս») ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ 220 տեղ, 2,180 կգ ընդհանուր քաշով, 7,139 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ 979 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելված 1-ի, Արարատյան մաքսատուն-վարչություն)

2) ԱՄՆ-ի «Global Education and research alliance» («Գլոբալ կրթության և հետազոտությունների դաշինք») ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ 217 տեղ, 3,037 կգ ընդհանուր քաշով, 12,672 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ 1,822 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսը, ցանկը՝ համաձայն հավելված 2-ի, Արարատյան մաքսատուն-վարչություն):

2. «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

Երևան

11.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված 1

ՀՀ փոխվարչապետի

N 198-Ա որոշման

ԲԵՌԻ ՑԱՆԿ 1

Անվանում

Ծագման երկիրը ԱՄՆ Քանակ Չափման

միավոր Ընդամենը

կգ Արժեք

ԱՄՆ Դոլար

Առաջին բուժօգնության պարագաներ 105 Տուփ 797կգ 5,935

Մեծահասակի օգտագործված հագուստ 112 Տուփ 2,240կգ 4,915

Ընդհանուր քանակ 217 Տուփ 3,037 կգ 10,850

Բեռնափոխադրման արժեք 1,822

Ընդհանուր արժեք 12,672

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

11.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված 2

ՀՀ փոխվարչապետի

N 198-Ա որոշման

ԲԵՌԻ ՑԱՆԿ 2

Անվանում

Ծագման երկիրը ԱՄՆ Քանակ Չափման

միավոր Ընդամենը

կգ Արժեք

ԱՄՆ դոլար

Հաշմանդամի անվասայլակ 1 Հատ 18 65

Առաջին բուժօգնության պարագաներ 215 Տուփ 2,102 5,935

Մեծահասակի օգտագործված հագուստ 4 Տուփ 60 160

Ընդհանուր քանակ 220 Տուփ 2,180 6,160

Բեռնափոխադրման արժեք 979

Ընդհանուր արժեք 7,139

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

11.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։