ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 213-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՈՒՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Նիդերլանդների Թագավորության «Համաշխարհային օգնության ցանց» (Global aid network) բարեգործական հասարակական կազմակերպության կողմից, որպես աջակցություն, «ՀՀ Արագածոտնի մարզի Ուջանի համայնքապետարանի աշխատակազմ» կառավարչական հիմնարկի հասցեով ուղարկված բեռի (12,552 կգ ընդհանուր քաշով, 7,831 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,550 եվրո, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Ուջանի համայնքապետարանի՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
Երևան
12.03.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 213-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
Բեռի անվանումը Քանակը Քաշը /կգ/ Արժեքը /եվրո/
1 Հագուստ 8 կգ տուփերով 389 տուփ 3112 778
2 Վերմակ 230 հատ 490 690
3 Բարձ 106 հատ 450 53
4 Դպրոցական աթոռ 68 հատ 600 1,360
5 Դպրոցական սեղան 68 հատ 800 1,020
6 Հատուկ նշանակ մատրաս /ներքնակ/ 26 հատ 1,000 1,300
7 Հենասայլակ 21 հատ 420 315
8 Աթոռ 18 հատ 720 180
9 Մանկական աթոռ 15 հատ 300 225
10 Մատրաս /ներքնակ/ 12 հատ 240 120
11 Հենակ /ձեռնափայտ/ 9 հատ 75 180
12 Լոգանքի աթոռ 9 հատ 270 180
13 Մահճակալ 6 հատ 720 180
14 Քայլքի շրջանակ 5 հատ 80 110
15 Անվասայլակ 5 հատ 250 225
16 Պահարան 5 հատ 600 150
17 Գրասեղան 4 հատ 500 120
18 Սեղան 3 հատ 300 120
19 Բժշկական մահճակալ 2 հատ 1,600 500
20 Մանկական հեծանիվ 1 հատ 25 25
Ընդամենը 12,552 7,831
ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ
Ապրանքի անվանում Ուջան հա-մայնքի բնակ-չություն «Տիգրան Մեծ» ռազմավ. վարժ. Աղցքի միջնա-կարգ դպրոց Ուջանի մշա-կույթի տուն Ուջանի համայն-քապե-տարան Վերին Բազմա-բերդի հիմնա-կան դպրոց Կոշ հա-մայնքի միջնա-կարգ դպրոց Կոշ հա-մայնքի բուժ-կենտ-րոն Աշտա-րակի բուժ-կենտ-րոն Ուջանի բուժ-ամ-բուլա-տորիա Արա-գա-ծոտնի հա-մայնք Զուռ-նաչյան Աշոտ Օշա-կանի հա-մայնք Ադի-բեկյան Գևորգ Ուջան հա-մայնք Կարա-պետյան Վաչիկ
Հագուստ արկղով 389 տուփ 389
Վերմակ 230 հատ 200 30
Բարձ 106 հատ 76 30
Դպրոցական աթոռ 68 հատ 15 30 8 15
Դպրոցական սեղան 68 հատ 15 30 8 15
Հատուկ նշան. մատրաս 26 հատ 9 4 3 10
Հենասայլակ 21 հատ 3 10 6 2
Աթոռ 18 հատ 18
Մանկական աթոռ 15 հատ 15
Մատրաս 12 հատ 12
Հենակ /ձեռնափայտ/ 9 հատ 3 3 3
Լոգանքի աթոռ 9 հատ 3 3 3
Մահճակալ 6 հատ 3 3
Քայլքի շրջանակ 5 հատ 2 3
Անվասայլակ 5 հատ 2 1 1 1
Պահարան 5 հատ 4 1
Գրասեղան 4 հատ 2 2
Սեղան 3 հատ 3
Բժշկական մահճակալ 2 հատ 2
Մանկական հեծանիվ 1 հատ 1
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
12.03.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ