Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱԼԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 166-Ա

ԱԼԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին Հայաստանեայց Առաքելական եկեղեցու կողմից՝ պատերազմում զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով, Ալեն Գևորգյանի (անձնագիր՝ AT0275825) հասցեով ուղարկված բեռի (150 արկղ, 2,950 կգ ընդհանուր քաշով, 4,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,000 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում, ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծման ծրագիրը:

2. Ալեն Գևորգյանին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

Երևան

03.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 166-Ա որոշման

ԲԵՌԻ ՑԱՆԿ

Անվանում Քանակ

(հատ) Քաշը

(կգ) Գինը /դրամ/

Մանկական հագուստ

Վերարկուներ 215 400 280,000.00 դրամ

Կոշիկներ 35 55 70,000.00 դրամ

Տաբատներ 80 140 80,000.00 դրամ

Ձեռնոցներ 30 45 30,000.00 դրամ

Տաք սվիտեր, շապիկներ 180 330 90,000.00 դրամ

Գուլպաներ 120 զույգ 70 60,000.00 դրամ

Գլխարկներ, շարֆեր 50 30 40,000.00 դրամ

Կանացի հագուստ

Վերարկու 130 390 230,000.00 դրամ

Կոշիկներ 30 զույգ 50 90,000.00 դրամ

Տաբատներ 120 240 140,000.00 դրամ

Շապիկներ, պայուսակներ 80 150 150,000.00 դրամ

Ձեռնոցներ, գուլպաներ,

գլխարկներ,շարֆեր 100 60 20,000.00 դրամ

Տղամարդու հագուստ

Վերարկուներ 130 350 190,000.00 դրամ

Կոշիկներ 25 50 70,000.00 դրամ

Տաբատներ 120 240 200,000.00 դրամ

Ձեռնոցներ 30 20 15,000.00 դրամ

Տաք սվիտեր, շապիկներ 150 230 135,000.00 դրամ

Գուլպաներ 53 25 25,000.00 դրամ

Գլխարկներ, շարֆեր 30 10 15,000.00 դրամ

Կոնֆետներ 8 25,000.00 դրամ

Արևային լիցքավորիչներ 15 22 15,000.00 դրամ

Առաջին օգտագործման պարագաներ,

ժգուտներ, բինտ, մկրատ, լեյկոպլաստ 80 35 30,000.00 դրամ

Ընդամենը 2950 2,000,000 դրամ

(հավելվածը խմբ. 12.03.21 N 214-Ա)

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

03.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։