ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
«ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Կառավարության առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի.
1. Հաստատել 2018 թվականի հունիսի 1-ին ստորագրված «Միջպետական ստանդարտացման փաստաթղթերի տարածման մասին» համաձայնագիրը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հանրապետության Նախագահ Ա. Սարգսյան
2021 թ. մարտի 12
Երևան
ՆՀ-39-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 մարտի 2021 թվական: