ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 217-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N Մ-147-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ռոման Միրզայի Սլոյանի (անձնագիր՝ N 4518 517147) կողմից ուղարկված բեռը (2,296 կգ ընդհանուր քաշով, 1,211,745 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ցանկը՝ համաձայն հավելվածի, ԵՏՄ բեռ) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի մարտի 15-ի «Լալշ» եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանի եզդիների «Մալակե Տաուսի» տաճարի կառուցում և հարակից տարածքների կառուցապատում» ծրագրի մասին» N Մ-147-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
Երևան
16.03.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 217-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
Անվանում Քանակ
(հատ) Քաշ (կգ) Արժեք
(ռուսական ռուբլի)
1 Արտաքին բլոկ (օդափոխման համակարգ)
LG FM57AH U32RO 1 107 248625
2 Ներքին բլոկ (օդափոխման համակարգ) 8 180 374970
3 Պառակտիչ (օդափոխման համակարգ)
PMBL5620.ENCXLEU 1 2 8150
4 Բռա 8 2000 570000
5 Օգտագործված հեռուստացույց 1 7 10000
Ընդամենը 19 2296 1211745
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
16.03.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ