Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2021-04-01-ից մինչև 2022-07-20։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-07-20Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մայիսի 2018 թվականի N 580-Ա

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով և 6-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել նախարարությանը ենթակա մարմնի ենթակայությունը՝

1) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ենթակա մարմին է՝

ա. Միասնական սոցիալական ծառայությունը.

2) Արդարադատության նախարարությանը ենթակա մարմիններ են՝

ա. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը,

բ. Քրեակատարողական ծառայությունը,

գ. Պրոբացիայի ծառայությունը.

3) Արտակարգ իրավիճակների նախարարությանը ենթակա մարմին է՝

ա. Փրկարար ծառայությունը.

4) Արտաքին գործերի նախարարությանը ենթակա մարմին է՝

ա. Պետական արարողակարգի ծառայությունը.

5) Շրջակա միջավայրի նախարարությանը ենթակա մարմին է՝

ա. Անտառային կոմիտեն.

6) (ենթակետն ուժը կորցրել է 20.06.19 N 923-Ա)

7) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ենթակա մարմիններ են՝

ա. Գիտության կոմիտեն,

բ. Բարձրագույն որակավորման կոմիտեն,

գ. Լեզվի կոմիտեն.

8) Պաշտպանության նախարարությանը ենթակա մարմիններ են՝

ա. (պարբերությունն ուժը կորցրել է 20.06.19 N 923-Ա)

բ. Զինված ուժերի գլխավոր շտաբը.

9) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա մարմիններն են՝

ա. Միգրացիոն ծառայությունը,

բ. Ջրային կոմիտեն,

գ. Պետական գույքի կառավարման կոմիտեն,

դ. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն.

10) Էկոնոմիկայի նախարարությանը ենթակա մարմիններն են՝

ա. Զբոսաշրջության կոմիտեն.

բ. (պարբերությունն ուժը կորցրել է 20.06.19 N 923-Ա)

11) Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը ենթակա մարմիններն են՝

ա. Ռազմաարդյունաբերության կոմիտեն.

12) Ֆինանսների նախարարությանը ենթակա մարմին է՝

ա. գնումների հետ կապված բողոքներ քննող անձինք:

(1-ին կետը փոփ., լրաց. 20.06.19 N 923-Ա, փոփ. 25.02.21 N 230-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2018 թ. մայիսի 29

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։