ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 225-Ա
«ԱՌՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՎԱՆԱՁՈՐԻ ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՊՓԲԸ-ՈՒՄ ՄԵՏԱՂԱՊԼԱՍՏԵ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 2,702,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲԸ-ում մետաղապլաստե պատուհանների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
Երևան
17.03.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 225-Ա որոշման
«ՎԱՆԱՁՈՐԻ ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՊՓԲԸ-ՈՒՄ ՄԵՏԱՂԱՊԼԱՍՏԵ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի հիվանդասենյակների պայմանների բարելավում, մետաղապլաստե նոր պատուհանների տեղադրում:
2. Ծրագրի բարեգործական որակման
նպատակը Ակնկալվում է բարեգործի խրախուսում: Հարկային արտոնություն չի ակնկալվում:
3. Բարեգործը «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամ: Երևան, Կարապետ Ուլնեցու 14:
4. Ծրագիրը կատարողը «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամ (Երևան, Մամիկոնյանց 58-Ա, բն.2, ՀՎՀՀ` 00218098):
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Վանաձոր համայնք:
Առողջապահության բնագավառ:
6. Ծրագրի բյուջեն 2,702,000 դրամ:
7. Բարեգործություն ստացողը «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲԸ:
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2021 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը:
9. Միջոցառումների նկարագրությունը
և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Մետաղապլաստե պատուհանների տեղադրում՝ 15.04.2021 թ. – 15.06.2021 թ. 2,702,000 դրամ:
10. Ձեռքբերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Ընդհանուր 97 քմ (28 հատ) մետաղապլաստե պատուհանների տեղադրում 2,702,000 դրամ:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Ծրագրի իրականացման համար կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,
այլ կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության
մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
Երևան
17.03.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ