Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ N 2 ՀԱՏՈՒԿ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊՈԱԿ-Ի ՄԱՍՆԱՇԵՆՔԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 224-Ա

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ N 2 ՀԱՏՈՒԿ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊՈԱԿ-Ի ՄԱՍՆԱՇԵՆՔԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 238,308.25 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ «Հանրապետական N 2 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի մասնաշենքերի մասնակի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 02517115) «Կանակա» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06901369) 2021 թվականի փետրվարի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինվերանորոգման աշխատանքների իրականացում` 238,308.25 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:.

3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

Երևան

17.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 224-Ա որոշման

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ N 2 ՀԱՏՈՒԿ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊՈԱԿ-Ի ՄԱՍՆԱՇԵՆՔԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»

Բ Ա Ր Ե Գ Ո Ր Ծ Ա Կ Ա Ն Ծ Ր Ա Գ Ի Ր

1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է վերանորոգել «Հանրապետական N 2 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի դահլիճը, ճաշարանը, լվացքատունը և ննջարանային մասնաշենքի 2-րդ հարկը, որի արդյունքում կստեղծվեն հարմարավետ պայմաններ կրթահամալիրի 190 սաների ուսուցումը կազմակերպելու համար:

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3. Բարեգործը Հայ Օգնության Ֆոնդ, Նյու Յորք, ԱՄՆ

4. Ծրագիրը կատարողը Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ, ք. Երևան 0010, Խորենացու փող. 22, ՀՎՀՀ՝ 02517115

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Վայրը՝ ք. Երևան, Րաֆֆու փողոց, թիվ 113 շենք Բնագավառը՝ կրթական

6. Ծրագրի բյուջեն Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 238,308․25 (երկու հարյուր երեսունութ հազար երեք հարյուր ութ դոլար քսանհինգ ցենտ) ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

7. Բարեգործություն ստացողը «Հանրապետական N 2 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ

8. Ծրագրի իրականացման տևողությունը Սկիզբ՝ մարտի 27, 2021 թ.

Ավարտ՝ հոկտեմբերի 30, 2021 թ.

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնանորոգել կրթահամալիրի դահլիճը, ճաշարանը, լվացքատունը և ննջարանային մասնաշենքի 2-րդ հարկը:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 238,308․25 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2021 թվականի հոկտեմբերի 30-ը:

10. Ձեռք բերվող (ներմուծվող)

ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում 238,308․25 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով, պայմանագիր կնքված 22.02.2021 թ. Հայ օգնության ֆոնդի (ՀՀ, ք. Երևան 0010, Խորենացու 22, ՀՎՀՀ՝ 02517115) և «Կանակա» ԲԲԸ (ՀՀ, ք. Վանաձոր 2022, Նժդեհի փողոց 4, ՀՎՀՀ՝ 06901369) միջև:

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Ծրագիրը չի նախատեսում կազմակերպական ծախսեր:

12. Համագործակցությունը

պետական կառավարման,

տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ Սույն ծրագրի իրականացման շրջանակներում ՀՕՖ-ը համագործակցելու է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ:

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն

որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

Երևան

17.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։