ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 1998 թվականի թիվ 440
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով կանոնակարգել Lincy-Foundation-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացված վարկային միջոցների արդյունավետ կառավարումը`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնաժողով հետևյալ կազմով`
Մ. Ձավարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ (նախագահ)
Է. Մուրադյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ս. Մանասարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Խաչատրյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ա. Ավանյան - ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ
Ռ. Մուրադյան - ՀՀ էներգետիկայի նախարարության հեռանկարային զարգացման վարչության պետ
Գ. Եղիազարյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՊՓԲԸ-ի տնօրեն
Բ. Ենգիբարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Արտասահմանյան ծրագրերի
կառավարման կենտրոն» ՊՓԲԸ-ի տնօրեն
2. Հանձնաժողովին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հանձնաժողովի գործունեության կանոնակարգը և վարկային միջոցների օգտագործման վերաբերյալ առաջարկություններ: