ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 193-Ա
ԹԱՄԱՐԱ ԱՃԵՄՅԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայ-Ամ» բարեգործական հիմնադրամի կողմից՝ «Փոքրիկ Իշխաններ» մանկան զարգացման հեղինակային կենտրոնին անհատույց բաշխելու նպատակով, Թամարա Աճեմյանի (անձնագիր՝ AT0214890) հասցեով ուղարկված գրենական պիտույքների (մեկ տեղ, 10 կգ ընդհանուր քաշով, 95 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 20 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են «Արևմտյան» մաքսատուն-վարչություն, ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծման ծրագիրը:
(1-ին կետը փոփ. 19.03.21 N 230-Ա)
2. Թամարա Աճեմյանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
Երևան
11.03.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 193-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
Անվանում Քանակ
(տուփ) Գին
(ԱՄՆ-ի դոլար)
Գունավոր մատիտներ (Crayola 12) 26 3.49
Հասարակ մատիտներ ռետինե պոչով (Ticonderog HB2) 5 2.79
Հասարակ մատիտներ ռետինե պոչով (Wood pencils HB2) 3 2.99
Հատուկ մատիտներ ռետինե պոչով (Sharpened HB2) 2 2.99
Հատուկ մատիտներ ռետինե պոչով (Wood pencils HB2) 1 5.49
Հատուկ մատիտներ 1 6.49
Գունավոր մատիտներ (Highlighters) 1 18.99
Մարկեր 1 18.99
Ռետիններ 10 3.59
Յուղամատիտներ 10 2.39
Գունավոր մատիտներ (Tol HL series highlighters) 1 11.15
Թղթի սոսինձ 11 2.49
Մկրատներ 9 4.15
Ռետիններ նախատեսված մատիտների համար 10 9.01
Ընդամենը 81 տուփ
10 կգ 95
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
11.03.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ