ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 233-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ԵՎ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈՒԺԵՂԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 28,800,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ուժեղացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հայկական Կարմիր խաչի ընկերությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
Երևան
22.03.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 233-Ա որոշման
«Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ուժեղացում»
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. Ծրագրի նպատակը Սոցիալ-հոգեբանական աջակցություն ամբուլատոր փուլում բուժում ստացող տուբերկուլյոզով հիվանդներին։
2. Ծրագրի բարեգործական
որակման նպատակը ՀՀ օրենքներով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով:
3. Բարեգործը ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ
4. Ծրագիրը կատարողը Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023
5. Ծրագրի իրականացման
վայրը և բնագավառը ք․ Երևան և ՀՀ մարզեր, սոցիալ-առողջապահական ոլորտ
6. Ծրագրի բյուջեն 28 800 000 դրամ
7. Բարեգործություն ստացողը ՀՀ ազգաբնակչությունը, այդ թվում՝ տուբերկուլյոզով հիվանդները և աշխատանքային միգրանտներն ու նրանց զուգընկերները:
8. Ծրագրի իրականացման
տևողությունը 02․04․2021 – 30․09․2021 թթ․
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի շրջանակներում ծավալվող գործողությունները լինելու են հետևյալ ուղղություններով`
1․Սոցիալ-հոգեբանական աջակցություն տուբերկուլյոզով հիվանդներին և նրանց ընտանիքի անդամներին, մասնավորապես բուժման բարեհաջող ելքով ավարտող հիվանդների «վերածնունդների», անհատական տեղեկատվական բնույթի հանդիպումների կազմակերպում, անհրաժեշտության դեպքում հոգեբանական աջակցության տրամադրում /02.04.2021 – 30.09.2021 թթ, 11 600 000 դրամ ընդհանուր արժողությամբ/:
2. Առաջնային բուժօղակի և ՀԿԽԸ կամավորների համար դասընթացների կազմակերպում /02.04.2021 – 30.09.2021 թթ, 3 800 000 դրամ ընդհանուր արժողությամբ/:
3․Աշխատանքային միգրանտներին և նրանց զուգընկերներին տեղեկատվության տրամադրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի վերաբերյալ, ինչպես նաև ուղղորդում ՄԻԱՎ-ի թեստավորման /02․04․ 2021 – 30․09․2021 թթ, 9 200 000 դրամ ընդհանուր արժողությամբ/:
4․Կազմակերպական ծախսեր՝ /02.04.2021 – 30.09.2021 թթ, 4 200 000 դրամ ընդհանուր արժողությամբ/:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր`
1. Կամավորների և աշխատակիցների համար անհատական պաշտպանիչ միջոցների ձեռքբերում՝ 1 225 500 դրամ արժողությամբ։
2. Միջոցառումների և դասընթացների դահլիճի վարձակալություն, հյուրանոցային ծառայությունների և սննդի ձեռքբերում՝ 3 500 000 դրամ արժողությամբ:
3. Գրենական պիտույքների ձեռքբերում ՝ 180 000 դրամ արժողությամբ։
4. Վառելիքի ձեռքբերում և մեքենայի պահպանման ծախսեր՝ 800 000 դրամ արժողությամբ։
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսեր` 4 200 000 դրամ, որը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձերը` ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ, գրասենյակային սպասարկման ծառայությունների ձեռք բերում, վառելիքի ձեռքբերում և մեքենաների սպասարկման ծախսեր։
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների
հետ Ծրագիրը իրականացվելու է Երևանում և ՀՀ մարզերում պոլիկլինիկաների և ամբուլատորիաների, ինչպես նաև ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Նախատեսվում է տրամադրել հաշվետվություններ ՁԻԱՀ, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամին, ինչպես նաև կատարվելու են պարբերաբար մոնիթորինգային այցեր: Նաև ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
Երևան
22.03.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ