Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՄԵԴՈՒՆԻ» ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 փետրվարի 2021 թվականի N 83-Ա

«ՄԵԴՈՒՆԻ» ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Մեդունի Ումսի» (Meduni UMSI) ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ որպես օժանդակություն «Մեդունի» հայ-ամերիկյան առողջապահական հիմնադրամի հասցեով ուղարկված հիվանդանոցային մահճակալների և բժշկական նշանակության ապրանքների (181 կտոր, 8,838 կգ ընդհանուր քաշով, 40,760 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,981 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման և բաշխման (ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:

2. «Մեդունի» հայ-ամերիկյան առողջապահական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումը ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

2021 թ. փետրվարի 5

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2021 թ.

փետրվարի 5-ի N 83-Ա

որոշման

ԲԵՌԻ ՑԱՆԿ

N Շահառուի անվանում Հասցե Բաշխման ենթակա ապրանք Քանակ Միավորի արժեք USD Գին USD

1 ԳՅՈՒՄՐՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ Հայաստան, Շիրակի մարզ, Գյումրի Գարեգին Նժդեհի փող., 3/3 շենք հիվանդանոցային մահճակալ 10 հատ 300 3000

մահճակալների ներքնակներ 6 հատ 120 720

2 ԳՈՐԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ Հայաստան, Սյունիքի մարզ, Գորիս, Գրիգոր Տաթևացու փող., 31 շենք հիվանդանոցային մահճակալ 8 հատ 300 2400

մահճակալների ներքնակներ 6 հատ 120 720

3 ՍԻՍԻԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ Հայաստան, Սյունիքի մարզ, Սիսիան Չարենցի փող., 14 շենք հիվանդանոցային մահճակալ 8 հատ 300 2400

մահճակալների ներքնակներ 6 հատ 120 720

4 ՎԱՅՔԻ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ ՓԲԸ Հայաստան, Վայոց ձորի մարզ, Վայք Շահումյան

փող., 91 շենք հիվանդանոցային մահճակալ 8 հատ 300 2400

պոցիենտ մոնիտոր 3 հատ 400 1200

մահճակալների ներքնակներ 6 հատ 120 720

5 ՄԱՐՏՈՒՆՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊՓԲԸ Հայաստան, Գեղարքունիքի մարզ, Մարտունի Գետափնյա փող., 2/17 շենք հիվանդանոցային մահճակալ 6 հատ 300 1800

պացիենտ մոնիտոր 2 հատ 400 800

մահճակալների ներքնակներ 4 հատ 120 480

6 ԻՋԵՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Հայաստան, Տավուշի մարզ, Իջևան Նալբանդյան փող., 1 շենք հիվանդանոցային մահճակալ 7 հատ 300 2100

մահճակալների ներքնակներ 5 հատ 120 600

7 ՍԻՍԻԱՆԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼ Հայաստան, Սյունիքի մարզ, Աղիտու համայնք հիվանդանոցային մահճակալ 10 հատ 300 3000

ներարկումների անվավոր

կանգնակ 6 հատ 60 360

մահճակալների ներքնակներ 6 հատ 120 720

8 ՀՀ ԱՆ «ՄԱՇԿԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ Հայաստան, Երևան Ֆուչիկի փող., 32 շենք (Աջափնյակ վարչ. շրջան) հիվանդանոցային մահճակալ 20 հատ 300 6000

մահճակալների ներքնակներ 14 հատ 120 1680

9 ԿԱՊԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ Հայաստան, Սյունիքի մարզ, Կապան Մելիք-Ստեփանյան փող., 13 շենք հիվանդանոցային մահճակալ 8 հատ 300 2400

մահճակալների ներքնակներ 6 հատ 120 720

10 ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՀՈՍՊԻՏԱԼ ՊԵՏԱԿԱՆ

ՀԻՄՆԱՐԿ Հայաստան, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Համբարձումյան փող., 93

շենք հիվանդանոցային մահճակալ 8 հատ 300 2400

մահճակալների ներքնակներ 6 հատ 120 720

11 ԵՐԵՎԱՆԻ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՀՈՍՊԻՏԱԼ Հայաստան, Երևան Շիրվանզադեի փող., 21 շենք հիվանդանոցային մահճակալ 7 հատ 300 2100

մահճակալների ներքնակներ 5 հատ 120 600

(հավելվածը խմբ. 23.03.21 N 244)

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։