Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

16 մարտի 2021 թ.

Երևան N 343-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 22-ի «2021 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» N307-Ն որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ ենթակետով.

«9) 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմի հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած Արցախի Հանրապետության տարածքներից Երևան տեղափոխված և Երևանի ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվող երեխաների համար 2021 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ:»:

2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Երևանի քաղաքապետ Հ. Մարության

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մարտի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։