ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2016 թվականի N 687-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի N 646-Ն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետը և N 1 հավելվածի 26-րդ կետը՝
Հաստատել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. հուլիսի 29
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
հուլիսի 29-ի N 687-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Հայաստանի խաղողագործության եՎ գինեգործության ՀիմնադրամԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Վ. Քերոբյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ)
Ա. Խոջոյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Ապիտոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Գ. Ավետիսյան - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
Գ. Ղազարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետ
Լ. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության պետ
Վ. Ուռուտյան - «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտոր (համաձայնությամբ)
Տ. Հայրապետյան - «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի խաղողի կայուն զարգացման բաժնի ղեկավար (համաձայնությամբ)
Վ. Մկրտչյան - «Արմենիա վայն գործարան» ՍՊԸ-ի համասեփականատեր (համաձայնությամբ)
Վ. Գևորգյան - «Գևորգյան գինու գործարան» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Մանասերյան - «Տուշպա գինու, կոնյակի գործարան» ՍՊԸ-ի համահիմնադիր, բիզնեսի զարգացման գծով տնօրեն (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 13.12.16 N 1182-Ա, 04.07.17 N 685-Ա, խմբ. 04.11.18 N 1494-Ա, 23.03.20 N 381-Ա, փոփ. 27.01.21 N 65-Ա, խմբ. 24.03.21 N 287-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան