Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 254-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

22 մարտի 2021 թ. N 113-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 254-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 228-րդ և 229-րդ հոդվածները.

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2019 թվականի մարտի 13-ի «Բյուջեների կատարման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման, ամփոփման ընդհանուր պայմանները, հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի ապրիլի 1-ի N 176-Ն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի մարտի 28-ի N 324-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 254-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները.

1) Հրամանի օրինակելի ձև Հ-9-ի «ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ» աղյուսակի

ա. «1112» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ.

« 1113 Համայնքի բյուջե մուտքագրվող անշարժ գույքի հարկ x x x

»:

բ. «1110» տողի 2-րդ սյունակում «տող 1112» բառերից հետո լրացնել «+ տող 1113 » բառերը։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Կ. ԲՐՈՒՏՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մարտի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։