Հոդված 9
Հոդված 9.
Օրենքի 39.2-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Դատարանը, ստանալով ապահովված պարտատիրոջ դիմումը, դիմումի օրինակը երկու աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է պարտապանին և կառավարչին, որոնք դիմումի օրինակն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կարող են հայտնել գրավոր դիրքորոշում դիմումի կապակցությամբ:».
2) 2-րդ մասի «սահմանված ժամկետում» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով․
3) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) ապահովված պարտատիրոջ պահանջի քննությունը ենթակա է կասեցման:»: