ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2019 թվականի N 607-Ն
ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 7-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել տեսչական մարմինների կողմից նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ, բացառությամբ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների և ուսումնասիրությունների հաշվետվության օրինակելի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը լրաց., փոփ. 25.03.21 N 413-Ն)
1.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից նախորդ տարվա ընթացքում քաղաքաշինության բնագավառում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
(1.1-ին կետը լրաց. 25.03.21 N 413-Ն)
1.2. Սույն որոշմամբ սահմանված հաշվետվությունները հրապարակվում են Մայքրոսոֆթ Օֆիս Էքսել (Microsoft Office Excel) ձևաչափով՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված ժամկետում:
(1.2-րդ կետը լրաց. 25.03.21 N 413-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. մայիսի 24
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2019 թվականի
մայիսի 23-ի N 607-Ն որոշման
Օրինակելի ձև
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ _______________________________________________
(ստուգումն իրականացնող պետական մարմնի լրիվ անվանումը)
ԿՈՂՄԻՑ 20 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
20 թվականի ընթացքում
իրականացվել են
__________
(քանակը)
ստուգում,
__________
(քանակը)
վերստուգում, __________
(քանակը) ուսումնասիրություն:
NN
ը/կ Տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը Պետական գրանցման (հաշվառման) համարը Հարկ վճարողի հաշվառման համարը Ստուգման կամ ուսումնասիրության
անվանումը կամ անունը, ազգանունը (անհատ ձեռնարկատիրոջ
դեպքում) կազմակերպական-իրավական ձևը տեսակը քանակը անցկացման հիմքերը (Օրենքով սահմանված)
1 2 3 4 5 6 7 8
(հավելվածը խմբ. 25.03.21 N 413-Ն)
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2019 թվականի
մայիսի 23-ի N 607-Ն որոշման
Օրինակելի ձև
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
20 թվականի ընթացքում
իրականացվել են
__________
(քանակը)
ստուգում,
__________
(քանակը)
վերստուգում, __________
(քանակը) ուսումնասիրություն:
NN
ը/կ Քաղաքա-շինական օբյեկտի անվանումը (շենքի, շինության/ կառույցի, կառուցվածքի) և հասցեն Պատվիրատու/Կառուցապատող (պետական կամ համայնքային մարմին, իրավաբանական անձ (այդ թվում՝ կոնսորցիում, համատեղ կազմակերպություն և այլն), անհատ ձեռնարկատեր, ֆիզիկական անձ) Նշումներ քաղաքա-շինական
գործունեու-թյան հատուկ կարգավոր-ման օբյեկտ համարվելու (պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, բնության հատուկ պահպանվող
տարածք Աշխատանք-
ների համառոտ
բնութագիրը (կառուցում, վերակա-ռուցում, արդիակա-նացում, վերազինում, հիմնանո-
րոգում (առանց վերակա-ռուցման միջոցառում-ների), նորոգում Ստուգման կամ ուսումնասիրության
անվա-նումը կամ անունը, ազգա-նունը կազմակեր-պական-իրավական ձևը պետական գրանցման (հաշվառ-ման) համարը հարկ վճարողի հաշվառ-ման համարը տե-սակը քա-նակը անցկաց-
ման հիմքերը (Օրենքով սահման-ված)
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
(հավելվածը լրաց. 25.03.21 N 413-Ն)