Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մարտի 2021 թվականի N 395-Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանն ամրացված համակարգչային տեխնիկան՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ ի դեմս «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ բացառապես գույքի նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության անունից «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված համակարգչային տեխնիկայի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` պայմանագրում նախատեսելով դրույթներ՝ նվիրաբերված գույքը բացառապես նպատակային նշանակությամբ օգտագործելու համար.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված համակարգչային տեխնիկայի դուրսգրումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության հաշվեկշռից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

25.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

մարտի 25-ի N 395-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Գույքի անվանումը Գույքային

համարը Քանակը Գումարը

(դրամ)

1. Fujisu P 23T մոնիթոր 04707

04708

04711

04687 4 199667

2. Fujisu L2OT-3 մոնիթոր 04666 1 63667

3. FUJITSU P2560 համակարգիչ 0551

0581

0538 3 135000

4. FUJITSU D3171 համակարգիչ 0712

0736 2 423333

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Թորոսյան

26.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։