ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 օգոստոսի 1998 թվականի N 492
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 433 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու մասին» N 433 որոշման (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի ապրիլի 14-ի N 175 որոշման խմբագրությամբ) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետում «մայիսի 15-ը», իսկ «բ» ենթակետում «1998 թվականի հոկտեմբերի 15-ը» բառերը համապատասխանաբար փոխարինել «օգոստոսի 31-ը» և «1999 թվականի օգոստոսի 15-ը» բառերով.
բ) որոշման 4-րդ կետի «բ» ենթակետում «հունիսի 15-ը», իսկ «գ» ենթակետում «1998 թվականի հոկտեմբերի 15-ը» բառերը համապատասխանաբար փոխարինել «սեպտեմբերի 30-ը» և «1999 թվականի օգոստոսի 30-ը» բառերով.
գ) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետը կառավարական հանձնաժողովի կազմը հաստատելու մասով:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու նպատակով նշված որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նոր կազմը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Դարբինյան
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 Թ.
ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի N 492 ՈՐՈՇՄԱՄԲ
Կ Ա Զ Մ
կառավարական հանձնաժողովի
Դ. Զադոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ս. Պապյան - բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
Ա. Խուդավերդյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
Խ. Դումիկյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ս. Թովմասյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ա. Ղարիբյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ
Ս. Օհանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսության ենթակառուցվածքների և գյուղատնտեսության վարչության պետ
Հ. Աբրահամյան - Արարատի մարզպետ
Պ. Ասատրյան - Տավուշի մարզպետ
Ա. Գոմցյան - Շիրակի մարզպետ
Հ. Կարապետյան - Արագածոտնի մարզպետ
Ա. Հերոյան - Արմավիրի մարզպետ
Ռ. Ղուկասյան - Գեղարքունիքի մարզպետ
Պ. Մանուկյան - Վայոց ձորի մարզպետ
Ռ. Նավասարդյան - Սյունիքի մարզպետ
Ս. Ստեփանյան - Կոտայքի մարզպետ
Հ. Քոչինյան - Լոռու մարզպետ
Գ. Ավետիսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտի տնօրեն
Հ. Վարդանյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար
Ֆ. Ղազարյան - -«Հայարդնախագիծ» ՓԲԸ-ի նախագահ
Կ. Ամյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)