Հոդված 1
Հոդված 1.
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ կետով.
«17) Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատճառաբանված միջնորդությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառի իրավախախտումների՝ հակամրցակցային համաձայնությունների, մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահման կամ տնտեսական գործունեության արգելված համակարգման կանխումը կամ բացահայտումը:»: