ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 1998 թվականի N 504
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 448 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 18-ի «Շինարարության և տեխնիկական վերահսկման պատվերի տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական հանձնաժողովի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 448 որոշումը` շինարարության և տեխնիկական վերահսկման պատվերի տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական հանձնաժողովի կազմը հաստատելու մասով:
2. Հաստատել շինարարության և տեխնիկական վերահսկման պատվերի տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական հանձնաժողովի նոր կազմը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Դարբինյան
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 Թ.
ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 504 ՈՐՈՇՄԱՄԲ
Կ Ա Զ Մ
շինարարության եվ տեխնիկական վերահսկման պատվերի տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական հանձնաժողովի
Ա. Ղարիբյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ (հանձնաժողովի նախագահ)
Ս. Կարապետյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Կ. Հակոբյան - ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու
Գ. Համբարձումյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի գլխավոր մասնագետ
Ա. Դավթյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կապիտալ ծախսերի վարչության պետ