Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 347 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 օգոստոսի 1998 թվականի N 505

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 347 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 347 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 3-ի N 468 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքում`

«Անշարժ գույքի համակարգված դիտարկումների և անշարժ գույքի գործակալների հետ համագործակցության բաժին» բառերը փոխարինել «Անշարժ գույքի համակարգված դիտարկումների և անշարժ գույքի գործակալների հետ համագործակցության ու լիցենզավորման բաժին» բառերով, իսկ «Ընդհանուր բաժին» բառերը` «Գործերի կառավարչություն» բառերով.

«Միջազգային համագործակցության և անշարժ գույքի կադաստրային ծրագրերի իրականացման բաժին» բառերից հետո լրացնել «Կադաստրային քարտեզագրման բաժին» բառերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։