ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 268-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 379-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի հունիսի 11-ի «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Գյումրիում նոր ժամանակակից բժշկական հաստատության կառուցում» ծրագրի մասին» N 379-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «388,202,891 դրամ» բառերը փոխարինել «393,520,275 դրամ» բառերով.
2) որոշմանը կից ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 01533153) «Նովոստրոյ» ՍՊԸ-Ի հետ (ՀՎՀՀ` 05542253) 2021 թվականի հունվարի 25-ին կնքված N 01/ՀՎ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գազամատակարարման, գազաֆիկացման համար անհրաժեշտ շինարարական և ինժեներական, այդ թվում՝ գազատարի անցկացման աշխատանքների իրականացում՝ 2,048,951 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
Երևան
31.03.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 268-Ա որոշման
«Գյումրիում նոր ժամանակակից բժշկական հաստատության կառուցում»
ԾՐԱԳԻՐ
1 Ծրագրի նպատակը Շիրակի մարզի մինչև 14 տարեկան երեխաներին անվճար ատամնաբուժական և ակնաբուժական օգնություն տրամադրելու նպատակով՝ կառուցել ժամանակակից պայմաններին համապատաս-խանող ատամնաբուժական և ակնաբուժական բժշկական հաստատություն
2 Ծրագրի բարեգործական որակման նպատակը Ծրագրի շրջանակներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով այլ արտոնություն-ներից
3 Բարեգործը Հովարդ Կարագյոզյան Հիշատակի Ընկերակցություն (ԱՄՆ – Նյու-Յորք, 381 Պարկ ԱվենյուՍաութ)
4 Ծրագիրը կատարողը «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպություն, իրավաբանական հասցեն` ք.Երևան, Նորքի Այգիներ 180, ՀՎՀՀ-01533153:
5 Ծրագրի իրականացման
վայրը և բնագավառը ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաք, բնագավառը՝ առողջապահական
6 Ծրագրի բյուջեն 393,520,275 ՀՀ դրամ
7 Բարեգործություն ստացողը Շիրակի մարզի մինչև 14 տարեկան երեխաները
8 Ծրագրի իրականացման
տևողությունը Ծրագրի իրականացումը նախատեսված է սկսել 2019 թ. հունիսի 2-ին և ավարտել մինչ 2021 թ. հունիսի 30-ը:
9 Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի շրջանակներում 2019 թ. նախատեսվում է իրականացնել կառուցվելիք շենքի ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակումը, մշակված նախագծային փաստաթղթերի համաձայնեցումն իրավասու մարմինների հետ,ավարտին հասցնել շենքի շինարարական աշխատանքների հիմնական մասը:
Ծրագրի շրջանակներում 2020-2021 թթ. նախատեսվում է ապահովել շենքի շահագործման փաստագրումը, սարքավորումներով հագեցումը և կահավորումը:
Նշված միջոցառումների իրականացման համար 2019 թ. հունիսից մինչև 2021 թ. հունիսի 30-ը նախատեսված են ֆինանսական միջոցներ՝ 393,520,275 ՀՀ դրամի չափով, որոնք, ըստ ուղղությունների, բաշխված են հետևյալ ձևով.
Միջոցառումների
նկարագրությունը և
ժամկետները, անհրաժեշտ
ֆինանսական միջոցների
ծավալը Էսքիզային նախագծի մշակում և վերջինիս հաստատում 1,250,000
Նախագծային աշխատանքներ և նախագծի փորձաքննություն, այդ թվում՝ գնային
առաջարկի փաստաթղթերի պատրաստում 6,000,000
Հեղինակային հսկողություն 1,750,000
Վերանախագծային աշխատանքներ 2,000,000
Կահույքի պատրաստման աշխատանքներ 4,983,333
Գազամատակարարման/գազաֆիկացման համար անհրաժեշտ շինարարական և ինժեներական աշխատանքներ 2,048,951
Շինարարական աշխատանքներ, այդ թվում՝ նյութերի ձեռքբերում, սարքավորումների ձեռքբերում, շինարարական նյութերի ներմուծում, կահավորում, թույլտվությունների և համաձայնությունների ստացման, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքեր, վճարներ և այլն 375,487,991
Ընդամենը 393,520,275
10 Ձեռք բերվող (ներմուծվող)
ապրանքների ու
ծառայությունների
համառոտ նկարագիրը,
ծավալները և նախատեսվող
գինը Օգտվելու ենք տարբեր մատակարարող կազմակերպություններից
ծառայություններից`
Կնքվելու են պայմանագրեր էսքիզային նախագծի մշակման և վերջինիս հաստատման համար 1,250,000
Կնքվելու են պայմանագրեր նախագծային աշխատանքների և նախագծի փորձաքննության պատրաստման համար 6,000,000
Կնքվելու է պայմանագիր հեղինակային հսկողություն իրականացնելու համար 1,750,000
Վերանախագծային աշխատանքներ 2,000,000
Կահույքի պատրաստման աշխատանքներ 4,983,333
Գազամատակարարման/գազաֆիկացման համար անհրաժեշտ շինարարական և ինժեներական աշխատանքներ 2,048,951
Շինարարական նյութերի ձեռքբերում 32,006,030
Վերելակի ձեռքբերում / ներմուծում 10,306,538
Կնքվելու են պայմանագրեր շինարարական աշխատանքների կազմակերպման համար, այդ թվում՝ նյութերի ձեռքբերում, սարքավորումների ձեռքբերում, կահավորում, թույլտվությունների և համաձայնությունների ստացման, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքեր, վճարներ, ինչպես նաև նախատեսվում է շինարարական նյութերի ներմուծում: 333,175,423
11 Ծրագրի իրականացման
հետ կապված կազմակերպական ծախսերը
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։
12 Համագործակցությունը
պետական կառավարման, տեղական ինքնակա-ռավարման մարմինների, այլ կազմակերպություն-ների հետ Բարեգործության ոլորտը համակարգող լիազոր մարմին, բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, ՀՀ Շիրակի մարզպետարան, Գյումրիի քաղաքապետարան, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:
13 Ծրագրի արդյունավետու-
թյան նկատմամբ
վերահսկողության
մեխանիզմների
նկարագրությունը «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցությանը /ԱՄՆ/ և «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ անդամներին ամսական և տարեկան հաշվետվությունների ներկայացում, ՀՀ օրենսդրության շրջանակներում Գյումրու քաղաքապետարանի կողմից ծրագրի իրականացման
ընթացքի ուսումնասիրություն, ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ՀՀ օրենքով սահմանված հաշվետվությունների/հաշվարկների ներկայացում, ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակում զանգվածային լրատվության միջոցներով, ՀՀ կառավարության 16.01.2013 թ. թիվ 66-Ն որոշմամբ հաստատված
բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
31.03.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ